Եվրախորհրդարանը հավանություն է տվել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու բանաձևին
ՎրաստանԵվրախորհրդարանը ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու և Ուկրաինայի, Մոլդովայի ու Բոսնիա և Հերցեգովինայի՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկին աջակցող բանաձևին: Այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպացի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը։
Լրագրողը հիշեցրել է, որ Եվրախորհրդարանը պաշտոնապես ձայնի իրավունք չունի ԵՄ ընդլայնման գործընթացում. բանաձեւերը խորհրդատվական բնույթ են կրում։
Դեկտեմբերի 14-15-ին կայանալիք կազմակերպության գագաթնաժողովում կքննարկվեն ԵՄ ընդլայնման հարցերը։ Դրա արդյունքների հիման վրա Վրաստանը կարող է ստանալ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ, ինչը նրան մերժել էին անցյալ տարի։ Նաև Ուկրաինային, Մոլդովային ու Բոսնիա և Հերցեգովինային կարող են թույլ տալ բանակցություններ սկսել Եվրամիությանն անդամակցելու շուրջ։