Վրաստանը ՀՕՊ համակարգեր կգնի Լեհաստանից
Վրաստան
Վրաստանի պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել Լեհաստանից ՀՕՊ տեխնիկա գնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Վրաստանի «Առաջին ալիքը»։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գեորգի Խաինդրավան լեհական MESKO S.A ընկերության ներկայացուցիչների հետ զենիթահրթիռային համակարգի գնման համաձայնագիր է կնքել։ «Այս փաստաթուղթը պատրաստվել է Վրաստանի պաշտպանության ուժերի զարգացման ծրագրի շրջանակներում»,- նշել են գերատեսչությունում։
Կողմերը քննարկել են նաև համագործակցության հետագա ծրագրերը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանում ՆԱՏՕ-ի ժամանակակից ստանդարտ զինատեսակների ներդրման կարևորությանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն