Փետրվարի 1-ին Վրաստանի վարչապետն ու իշխող կուսակցության ղեկավարը կփոխանակվեն պաշտոններով. ԶԼՄ-ներ
ՎրաստանՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն պաշտոններով կփոխանակվեն փետրվարի 1-ին կայանալիք կուսակցության համագումարում։ Այս մասին հայտնում է Imedi-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ որոշումն ընդունվել է հունվարի 24-ին՝ իշխող կուսակցության քաղխորհրդի նիստում, ապա որոշվել է կուսակցության համագումարն անցկացնել փետրվարի 1-ին։
Նշվում է, որ Կոբախիձեն կլինի վարչապետն ու կուսակցության քաղաքական քարտուղարը։