Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել Կոբախիձեի գլխավորած նոր կառավարությանը
ՎրաստանՎրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել Իրակլի Կոբախիձեին՝ որպես Վրաստանի վարչապետի թեկնածու։ Վստահության քվեին կողմ է քվեարկել 84, դեմ՝ 10 պատգամավոր։
Կոբախիձեն պաշտոնապես վարչապետ կդառնա այն բանից հետո, երբ նրա նշանակման մասին հրամանագիրը կստորագրի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, կամ էլ վստահություն հայտնելուց հետո երկու օր հետո, եթե Զուրաբիշվիլին հրաժարվի ստորագրել իր նշանակումը։
Բացի այդ, խորհրդարանն աջակցել է նախարարների կաբինետին և կառավարության «Հանուն եվրոպական պետության կառուցման» ծրագրին։