Վրաց-հայկական սահման տանող ճանապարհին տրանսպորտային նոր սահմանափակումներ են մտցվել
ՎրաստանՎրաց-հայկական սահման տանող ճանապարհին տրանսպորտային նոր սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնում է «Sputnik Georgia»-ն։
Ձյան տեղումների պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110 կմ-ին (Փարավանի լեռնանցք) արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտի շարժը,
նույն երթուղու 110-147 կմ-ով արգելվում է երթևեկել ծանր բեռնատար և 22 նստատեղից ավելի տարողությամբ տրանսպորտային միջոցների համար։
Կոդա-Այազա 1-94 հատվածներում ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտի համար։