Թբիլիսիի Գաբրիել Սունդուկյանի փողոցն անվանափոխվել է
Վրաստան
Թբիլիսիի Գաբրիել Սունդուկյանի անվան փողոցը անվանափոխվել է սակրեբուլոյի (ավագանի) 2023 թվականի օգոստոսի 25-ի հրամանով։ Չուղուրեթի թաղամասում, հայ ականավոր դրամատուրգ, հասարակական գործիչ Գաբրիել Սունդուկյանի անվան փողոցը անվանակոչվել է լեզվաբան Թամազ Գամկղրելիձեի անունով, գրում է Aliq.ge–ն։
Օգտատեր Նոդար Չխաիձեն ֆեյսբուքյան իր էջում ուշադրություն հրավիրելով որոշման վրա՝ մասնավորապես գրել է․
«19-րդ դարի վրացական թատրոններում Սունդուկյանի պիեսների հիման վրա բերամդրվող ներկայացումներ էին, և այն ժամանակվա վրացի բոլոր հայտնի դերասանները խաղում էին ու հարգում նրան։ 19-րդ դարի վրացական թատրոնն առանց Սունդուկյանի գոյություն չունի։ Սունդուկյանը վրաց-հայկական հարաբերությունների կարևոր պատմությունն է։ Նման ընդհանուր մշակութային պատմությունների վրա սովորում են ժողովուրդների միջև հարաբերությունները»։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru