Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
ՎրաստանՎրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին փետրվարի 14-15-ը պաշտոնական այց է կատարել Թուրքիա։ Նա հանդիպումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշի հետ։
«Նախարարները կրկին ընդգծել են խաղաղություն հաստատելու կարևորությունը տարածաշրջանում ամուր և կայուն զարգացման համար։ Այս կապակցությամբ կարևորվել է Վրաստանի և Թուրքիայի դերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։