Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար «Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում Նահատակները չեն ծերանում և ազգի, ժողովրդի, Հայրենիքի վերածնունդը կապված է նրանց սխրանքի հետ. Բագրատ Սրբազան ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված Արեգնազ Մանուկյանի հետ Եկել է «հատուցման ժամանակը»․ Հեգսեթը՝ Իրանին. Դավիթ Խաժակյանը լքել է ԼՀԿ-ն (տեսանյութ) Էս պատմական գործարանը ոչնչացման եզրին է. գինու, կոնյակի կոմբինատի աշխատակից (տեսանյութ) Ողորմություն չենք ուզում, մեր աշխատանքին ենք ուզում վերադառնալ (տեսանյութ) Մենք հարկադիր պարապուրդի ենք մատնված ոչ մեր գործատուի մեղքով, դուռը զմռսել ու մեզ թողել են դրսում (տեսանյութ) Փաշինյանի հետ վեճի բռնված կնոջն աշխատանքից ազատել են հաստիքի կրճատման հիմքով․ մանրամասնում է դուստրը Մի հոգին երեք բերան ա կերակրում, ժողովրդի մասին պետք ա առաջինը մտածեն Ալիև. «3+3» համագործակցության ձևաչափը պետք է լուծի ամբողջ տարածաշրջանին վերաբերող հարցերը 

Փետրվարի 19-ի աստղագուշակ

Աստղագուշակ

Խոյ. Այսօր աստղերը ձեզ խոստանում են շրջադարձային փոփոխություններ անձնական կյանքում: Եկել է բախտորոշ հանդիպումների ժամանակը, որոնցից յուրաքանչյուրը կարող է նոր գլխապտույտ սիրավեպի սկիզբը դնել: Այսօր ձեզ չի հաջողվի խուսափել մանր կենցաղային դժվարություններից, ցավալի թյուրիմածություններից, մտերիմների հետ վեճերից: Սակայն, բարեբախտաբար, դա չի փչացնում ձեր տրամադրությունը, քանի որ դուք հասկանում եք, որ դրանք լուրջ չեն, ուրեմն և պահպանում եք ձեր լավատեսությունը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակահատված է ուղևորությունների համար:

Ցուլ. Օրը պետք է անցկացնել հանգիստ ռեժիմով, չանելով ավելորդ գործողություններ և հնարավորության դեպքում պահպանելով լավ տրամադրությունը: Եթե ցանկանում եք լիցքաթափվել, ապա օրը բարենպաստ է դրա համար և դուք կարող եք դա ձեզ թույլ տալ: Արդյունավետ կլինեն կոսմետիկ և առողջարարական արարողությունները, ինչպես նաև` բուրմունքաթերապիան:

Այսօր չարժե երկարաժամկետ ծրագրեր կազմել և զբաղվել ինտելեկտուալ աշխատանքով: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակահատված է ավագ ազգականների հետ առկա խնդիրները քննարկելու համար` նրանցից դուք իրական աջակցություն կստանաք:

Երկվորյակներ. Չնայած որ օրը ոչ մի կերպ վատ չես համարի, այնուամենայնիվ տպավորությունը միանգամայն տհաճ է: Իսկ դրա գաղտնիքը թաքնված է էմոցիոնալ ֆոնի անկայության մեջ` դուք հեշտությամբ կորցնում եք հոգեկան հավասարակշռությունը, ամեն մի մանրուքից ընկնում տրտմության գիրկը, վիճում մարդկանց հետ, ում հետ ժամանակին շատ լավ էիք լեզու գտնում: Դուք մեկ’ ցանկանում եք միայնակ մնալ, մեկ` հայտնվել ոգևորված երկրպագուների շրջապատում, մեկ` ուղղակի հանգստանալ, մեկ էլ` զբաղվել մի ինչ-որ կարևոր ու բարդ գործով: Այս հակասական ցանկությունները ձեր հանգիստ չեն տալիս:

Խեցգետին. Ստեղծվում է այնպիսի տպավորություն, թե բոլոր խնդիրները կարելի է լուծել մի հարվածով, այնինչ իրականում բոլորովին այդպես չէ, և ինչ-որ բանի հասնելու համար դուք դեռ շատ եք չարչարվելու: Ցանկալի չէ աշխարհիկ միջոցառումների այցելելը` դժվար թե դուք ձեզ հարմարավետ զգաք սակավածանոթ մարդկանց շրջապատում: Դրա համար էլ ավելի լավ է սահմանափակվել ամենամտերիմ մարդկանց հետ շփումներով:

Օրը բավական հարմար է ձեր պրոֆեսիոնալ ապագայի հետ կապված հարցերի շուրջ մտորելու և ոչ պաշտոնական միջավայրում այնպիսի մարդկանց հետ բանակցելու համար, ովքեր կարող են ձեր առջև նոր դռներ բացել:

Առյուծ. Օրվա առաջին կեսին ոչ մի կարևոր բան մի ձեռնարկեք, քանի որ դա բարդ ու լարված ժամանակահատված է` շռայլ ամեն տեսակի տհաճ անակնկալներով: Այսօր անհաջողությունները ձեզ կհետևեն ամեն քայլափոխի: Առավոտյան հատկապես պետք է խուսափել նոր ծանոթություններից` չգիտես ինչու, ձեզ դուր են գալիս հենց’ այնպիսի մարդիկ, ումից հատկապես ավելի լավ կլիներ որքան հնարավոր հեռու մնալ:

Օրվա երկրորդ կեսն իր հետ կբերի դրական միտումների ազդեցության ուժեղացում, ռոմանտիկ տրամադրվածություն և համապատասխան արկածներ:

Կույս. Հաջող օր է, երբ դուք հիանալի հարթում եք գրեթե բոլոր այն գործերը, որոնց ձեռնամուխ եք լինում: Շատ տեղին է ձեր հնարամտությունը, որի շնորհիվ և’ դուք եք կարողանում դուրս գալ բարդ իրավիճակներից, և’ մտերիմներին ցուցաբերում օգնություն, որի կարիքն այսօր նրանք շատ զգում են: Հնարավոր են դրամական մուտքեր և արժեքավոր նվերներ, չի բացառվում հաջողություն կոմերցիոն գործունեության մեջ:

Այսօր ձեր մի շարք գործողություններ կարող են շրջապատի մոտ տարակուսանք առաջացնել: Շանս է ստեղծվում հարթել ինչ-որ հին ընտանեկան խնդիր, հաշտեցնել վաղուց վիճած ազգականներին:

Կշեռք. Այսօր դուք չափից ավելի շատ եք տրվում երևակայությանը, այնինչ շատ ավելի լավ կլիներ իրերին մոտենալ իրատեսորեն: Իհարկե, հաճելի է մտածել, որ ամեն ինչ ինքն իրեն կհարթվի, սակայն իրավիճակը չի բարելավվի, մինչև որ դուք վճռական քայլերի չդիմեք: Այսօր չարժե զբաղվել այնպիսի աշխատանքով, որը պահանջում է մեծ ճշգրտություն և մանրուքների նկատմամբ հատուկ ուշադրություն` դուք դժվարությամբ եք կենտրոնանում, դրա պատճառով էլ մեծ է սխալվելու հավանականությունը:

Հնարավոր են տհաճ լուրեր, որոնց պատճառով դուք ստիպված կլինեք փոխել ձեր ծրագրերը, հետաձգել նշանակված հանդիպումները:

Կարիճ. Ողջ օրը բարդ կլինի, սակայն եթե օրվա սկզբին դեռ հնարավոր կլինի խուսափել տհաճություններից, ապա երկրորդ կեսին դա անելն անհնար կլինի: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհաշտվեն վաղեմի թշնամիների հետ, կամ գոնե կկնքեն չեզոքություն, ինչը հնարավորություն կտա հանգստանալ պայքարից և կենտրոնանալ սեփական գործերի վրա:

Ցանկալի չէ օրվա երկրորդ կեսի վրա հեռավոր ուղևորություններ ծրագրելը, կամ բարդ ու հոգնեցուցիչ աշխատանքով զբաղվելը: Խրոնիկ հիվանդությունների սրման վտանգ կա, այնպես որ պետք է պրոֆիլակտիկ մեթոդներ կիրառել:

Աղեղնավոր. Բավական անհարթ օր է, երբ ձեր տրամադրությունն ու էմոցիաները վայրիվերումների մեջ են: Նշանի որոշ ներկայացուցիչներ պահի ազդեցության տակ փլուզում են այն, ինչը երկար ժամանակ և փութաջանորեն ստեղծում էին, իսկ հետո էլ` այլ պահի ազդեցության տակ իրենք իրենց խարազանում: Պետք է ձգտեք ամեն գնով խուսափել էմոցիաների ազդեցության տակ ինչ-որ բան անելուց:

Նման օրը հատկապես լավ է զբաղվել այնպիսի գործերով, որոնք շտապողականություն չեն պահանջում, և փոխարենը` օգնում կենտրոնանալուն: Հետևեք ձեր հոգեկան հավասարակշռությանը` դա է հաջողության հասնելու գրավականը:

Այծեղջյուր. Տհաճ օր է: Ամեն ինչ չէ, որ ձեր ուզածով է ընթանում, չի հաջողվում նաև իրականացնել այն պլանները, որոնց հետ դուք մեծ հույսեր էիք կապում: Ստիպված եք լինելու նահանջի ուղիներ փնտրել, ինչ-որ բան զոհաբերել` ապագայում նպատակներին հասնելու համար: Հատկապես բարդ կլինի նշանի այն ներկայացուցիչների համար, ում հարաբերությունները սիրելի մարդու հետ անհարթ են դասավորվում:

Օրվա երկրորդ կեսին չափազանց դժվար կլինի կանանց հետ լեզու գտնելը: Ձեր վարքագիծը նրանց խիստ ցուցադրական է թվում, իսկ դուք էլ համոզված եք, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կոպտորեն խախտում են ձեր գործողությունների սահմանները:

Ջրհոս. Այսօր կարող են լուրջ խնդիրներ ծագել մտերիմների հետ հարաբերություններում: Տարաձայնությունների իրական պատճառը ընկած չէ արտաքին մակերևույթին, և ձեզ պետք կլինի բավական ժամանակ ծախսել` դրան փորփրելով հասնելու համար: Հնարավոր են աննշան դրամական մուտքեր, իսկ դրանց ըստ էության կիրառություն գտնել կհաջողվի նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին:

Վատ օր չէ` քաղաքից դուրս կարճատև ուղևորություններ կազմակերպելու համար: Զգույշ եղեք համակարգիչների և այլ բարդ տեխնիկայի հետ, հրաժարվեք էքստրեմալ մարզաձևերից:

Ձկներ. Օրվա առաջին կեսն անցնում է շատ հանգիստ, և արժե օգտվել դրանից` վաղօրոք սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի գտնել հաճելի շրջապատ, սակայն միայնության մեջ էլ նրանք իրենց շատ լավ կզգան:

Օրվա երկրորդ կեսը վճռական գործողությունների ժամանակահատվածն է: Հիշեք, թե ինչ էիք վերջին օրերին ցանկանում փոխել ձեր կյանքում և սկսեք գործողություններն այդ ուղղությամբ: Մտերիմներն անպայման կսատարեն ձեզ և կառաջարկեն իրական օգնություն: Հնարավոր են հաճելի լուրեր հեռվում ապրող ազգականներից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհաստանը 65 միլիարդ դոլար է ծախսել ամերիկյան զենքի վրաՍաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԻրանը հայտարարել է, որ չի հարձակվել հարևան երկրների վրաՀայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարությունԻրաքում կոռուպցիայի հետաքննության ընթացքում առգրավվել է 375 կգ ոսկիՀալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում Նահատակները չեն ծերանում և ազգի, ժողովրդի, Հայրենիքի վերածնունդը կապված է նրանց սխրանքի հետ. Բագրատ ՍրբազանԼեհաստանը զորավարժություններ կանցկացնի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմաններինԱպօրինի ծագում ունեցող գույքի գործ․ Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76,8 մլն դրամՄեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըՈ՞վ է դուրս մնացել Աշխարհի առաջնությունից․ BBC SportՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված Արեգնազ Մանուկյանի հետԻրանը կապ է հաստատել է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ՝ սրումը կանխելու համարԵկել է «հատուցման ժամանակը»․ Հեգսեթը՝ Իրանին. Դավիթ Խաժակյանը լքել է ԼՀԿ-ն (տեսանյութ) Իրանը թույլ չի տա, որ Հորմուզը սպառնալիք դառնա Իսլամական Հանրապետության անվտանգության համարԷս պատմական գործարանը ոչնչացման եզրին է. գինու, կոնյակի կոմբինատի աշխատակից (տեսանյութ) Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել էՈղորմություն չենք ուզում, մեր աշխատանքին ենք ուզում վերադառնալ (տեսանյութ) Մենք հարկադիր պարապուրդի ենք մատնված ոչ մեր գործատուի մեղքով, դուռը զմռսել ու մեզ թողել են դրսում (տեսանյութ) Փաշինյանի հետ վեճի բռնված կնոջն աշխատանքից ազատել են հաստիքի կրճատման հիմքով․ մանրամասնում է դուստրըՄի հոգին երեք բերան ա կերակրում, ժողովրդի մասին պետք ա առաջինը մտածենԱլիև. «3+3» համագործակցության ձևաչափը պետք է լուծի ամբողջ տարածաշրջանին վերաբերող հարցերը Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում 1 տարեկան երեխա է մահացելNASA-ի տնօրենը ժամանել է ԲայկոնուրՍևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատ՝ բարձր է 14 սմ-ով․ Լևոն ԱզիզյանԷս գործարանի պատմության մեջ սենց բան չի եղել, 23 տարի աշխատում ենք. 7-8000 հոգի հանել, գցել են դուրս (տեսանյութ)Reuters. ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի դեմ պատժամիջոցներըԱնտառային հրդեհների ռիսկերը՝ քննարկման կենտրոնումԿալլասը մեկնաբանել է Ուկրաինայում կառավարության փոփոխությունըՆախորդ շաբաթ գրանցվել է օձի հայտնաբերման 51 դեպք «Եթե գործարանը չբացվի, փողոցներ կփակենք». «Երևանի Արարատ»-ի աշխատակիցների ահազանգըԵթե չեն բացելու, գնանք մեր գլխի ճարը տենանք․ «Մուլտի սթոուն» ի աշխատակիցների բողոքի ակցիան (տեսանյութ) Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակումների վերաբերյալԴատախազության նախաձեռնած միջոցառումների արդյունքում Վանաձոր համայնքին վերադարձվել է Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս երկու հողատարածքՄեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգՎթարային վիճակում գտնվող Արտավազավանքում 2027-ին կսկսվեն հնագիտական պեղումներըՇրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմայինԻրանը մահափորձ էր ծրագրել Թրամփի դեմ Անկարա կատարած նրա այցի ժամանակAP. Միջնորդները Իրանի և ԱՄՆ-ի հետ լարվածության թուլացման բանակցությունների նոր փուլ են անցկացրելԿասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս #ՈՒՂԻՂ․ «Մուլտի գրուպ»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրըBloomberg. Բեռնատար նավերը սկսել են անցնել Հորմուզի միջով՝ անջատված տրանսպոնդերներովՊարզվել են ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված Honda-ի վարորդի ինքնությունները Վերացվել է պանիր «Կաչոտա» արտադրատեսակի արտադրության կասեցումը Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ՄԱԿ-ին պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ինUFC-ում մենամարտիս ամսաթիվն ու մրցակիցն արդեն հաստատված են. ԾառուկյանԵրևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը կմեկնարկի հուլիսի 21-ին ՌԴ ԱԴԾ-ն հայտարարում է՝ վնասազերծվել է ռազմական օբյեկտների դեմ խոշոր դիվերսիոն ծրագիրը
Ամենադիտված