Վրաստանում Սաակաշվիլիին մեղադրել են 2008 թվականի հակամարտության մեջ
Վրաստան2008 թվականի ռազմական հակամարտությունը Հարավային Օսիայում քաղաքական հանցագործություն էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորությամբ։ Այսպիսի հայտարարություն է արել երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այն, որ 2008-ի պատերազմն առնվազն այն ժամանակվա ղեկավարության քաղաքական հանցագործությունն էր, կարծում եմ, դա առանձին քննարկելու կարիք չկա»,- նշել է նա։
Պապուաշվիլին 2008-ի իրադարձություններն անվանել է «դժբախտություններ», որոնց մեղավորները հայտնի են։
Նա նշել է, որ Սահակաշվիլիի հիմնադրած «Ազգային շարժում» կուսակցությունը աջակցել է այն բանաձևին, ըստ որի՝ ռազմական գործողությունները վրացի զինվորականներն են սկսել։
Նա նշել է, որ Թբիլիսիում երկար տարիներ փորձել են խուսափել այդ խնդրից, այդ թվում՝ Հաագայի և Ստրասբուրգի դատավարությունների պատճառով, որոնք ավարտվել են Վրաստանի հաղթանակով։