Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հռչակագիր են ստորագրել
ՎրաստանԱդրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների հաստատումը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման գործում։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասված է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպման Բաքվի հռչակագրում։
Փաստաթղթում ասվում է, որ բոլոր երեք երկրները վերահաստատել են իրենց աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ փոխադարձ ճանաչման և միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարգման հիման վրա։
Ընդգծվել է, որ նախարարները վստահություն են հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների վաղաժամ հաստատումը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանային կայունության և անվտանգության մեջ և ճանապարհ կբացի տարածաշրջանում համագործակցության ներուժի լիարժեք իրացման համար։ Նշվել է նաև Վրաստանի և Թուրքիայի՝ «որպես տարածաշրջանի երկրների դրական դերն» այս ուղղությամբ։