ՆԱՏՕ-ի ղեկավարը Վրաստանին կոչ է արել «ավելին անել» Ռուսաստանին կանգնեցնելու համար
ՎրաստանՆԱՏՕ-ն Վրաստանի իշխանություններին կոչ է արել «ավելին անել» Ռուսաստանին կանգնեցնելու համար։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն հավանություն է տալիս Վրաստանի իշխանությունների օգնությանը՝ ուկրաինացի փախստականներին տեղավորելու հարցում, սակայն դա անբավարար է համարում։
Մինչ այս Ստոլտենբերգը հայտնել էր, որ Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն աշխատում են համագործակցության մասին նոր շրջանակային փաստաթղթի շուրջ համաձայնեցնելու ուղղությամբ։