Վրաստանը ցանկանում է օրենք ընդունել «ԼԳԲՏ+ քարոզչությունից» պաշտպանության մասին
Վրաստան
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաջորդ շաբաթ կարող է խորհրդարան ներկայացնել այսպես կոչված՝ «ԼԳԲՏ+ քարոզչության» դեմ ուղղված օրինագիծ։ Այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն, փոխանցում է SOVA-ն։
Փետրվարի 29-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ. որոշել է «պաշտպանել հասարակությունը կեղծ-ազատական գաղափարախոսությունից» և կանխել «ԼԳԲՏ քարոզչության» տարածումը, գրում է հրատարակությունը։
Ընդդիմությունը կարծում է, որ սա գործող իշխանության բացահայտ հակաարևմտյան հռետորաբանությունն է։ Ընդդիմախոսները փաստաթուղթն անվանել են «ռուսական հերթական օրինագիծ»: Մդինարաձեն նշել է, որ նախագիծը հաջորդ շաբաթ կգրանցվի խորհրդարանում։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան