Ողբերգական դեպք՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է
Օրվա խորհուրդ![Ողբերգական դեպք՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է](/rs.php?image=/disc/21-09-24/903ee2fbbab95c12f58630e39a614a54.webp&w=780)
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Մուրացան» հիվանդանոցում: Ժամը 08:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված բժշկական կենտրոնում երեխա է մահացել:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, իսկ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Վ. Ղ.-ն է:
Աղբոյւրի տեղեկություններով՝ վերջինս սեպտեմբերի 19-ին իրենց տանը կյանքին վերջ տալու նպատակով խմել է մոտ 60 հատ «Կոլխիցին» տեսակի դեղահաբ և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր նշված բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմանբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
![](https://lurer.com/banners/armflix.jpg)