Դատավորները պետք է ենթարկվեն օրենքին, սակայն ենթարկվում են Փաշինյանի պահանջին Հայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլում Արսեն Գևորգյանը մահացել է, քանի որ նրան ժամանակին պատշաճ բուժօգնություն չի տրվել Քննարկվել են Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման առաջնահերթությունները Ստեփանավանում միաձայն քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել Արմեն Գրիգորյանը Շնաձկները վերադարձել են Հադերայի ափ․ Իսրայելում լողորդներին զգուշացնում են մահացու վտանգի մասին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ COP31. վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ Սկանդալային վարույթ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում Արտակ Մանգասարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից 

Գլխավոր դատախազությունը՝ 44-օրյայի օրերին զենքերի անհետացման և քրեական գործեր լինել-չլինելու մասին

Վրաստան

Օրեր առաջ 168.am-ը «Փաշինյանի չտված հանձնարարականը պատերազմի օրերին անհետացած զենքի վերաբերյալ» վերտառությամբ հոդվածում անդրադարձել էր 44-օրյա պատերազմի օրերին անհետացած զենքի թեմային:

Մասնավորապես, սեպտեմբերի 12-ին Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը զենքի գործադրմամբ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի աճի համատեքստում նշել էր, որ 44–օրյա պատերազմից հետո երկրում կա անհետացած զենքի մեծ քանակ, և, որ ՆԳ նախարարին հանձնարարել է վերանայել ապօրինի զենք–զինամթերքի փնտրտուքի հետ կապված մեթոդաբանությունը։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվարին 2023 թվականի ՆԳՆ գործունեությունն ամփոփող ասուլիսի ժամանակ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հայտարարել էր, որ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո անհետացել է 17.000 միավոր ինքնաձիգ։

Իսկ հուլիսի 8-ի մեր գրավոր հարցմանն ի պատասխան, որի միջոցով փորձել էինք պարզել՝ արդյո՞ք անհետացած ինքնաձիգները գտնվել են՝ մասնակի կամ ամբողջությամբ, ո՞ւմ հաշվեկշռում են եղել, այսինքն՝ այդ 17.000 միավոր ինքնաձիգը ՀՀ ԶՈւ զինանոցի՞ց են կանոնավոր զորքի կամ այլ ճանապարհով հասել Արցախ, ՀՀ ներքին գործերի նախարարությունից մեզ հայտնել էին.

«ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների հետ աշխատանքներ են իրականացվել նշված զենքերի գտնվելու վայրերը պարզելու ուղղությամբ, որի արդյունքում սպառազինության զգալի խմբաքանակի գտնվելու վայրն արդեն իսկ պարզվել է: Միաժամանակ հայտնում ենք, որ վերը նշված զենքերի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»:

Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ Վահե Ղազարյանի առաջ զենքի փնտրտուքի մեթոդաբանության փոփոխության անհրաժեշտության խնդիր է դրել, մենք ևս մեկ հարցում ենք ուղարկել Ներքին գործերի նախարարություն սեպտեմբերի 13-ին՝ պարզելու, թե ինչ մեթոդաբանության վերանայման մասին է խոսքը, ինչպես նաև՝ կա՞ն տվյալներ, որ այդ անհետացած զենքի ինչ-որ քանակ կարող է մնացած լինել օկուպացված Արցախում, և արդյո՞ք տեղեկություն ունեն անհետացած սպառազինության հետ կապված քրեական գործերի մասին: ՆԳՆ-ից դեռ չեն պատասխանել:

Իսկ մենք նույնօրինակ հարցում ուղարկել էինք նաև ՀՀ գլխավոր դատախազությանը, թե արդյո՞ք 2020 թվականի պատերազմի օրերին զենքի անհետացման հետ կապված կան հարուցված քրեական գործեր, եթե այո, ապա այդ անձինք զինվորականնե՞ր են, պայմանագրայիննե՞ր, թե՞ կամավորներ:

Սեպտեմբերի 13-ին ուղարկված մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Դատախազությունից հայտնել են. «2020 թվականի պատերազմի օրերին զենքերի անհետացման հետ կապված քրեական վարույթների մասով ՀՀ դատախազությունում ամփոփված տվյալներ առկա չեն»:

 Նշենք, որ սեպտեմբերի 12-ին Կառավարության նիստում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել էր ոստիկանության տեղեկատվական կենտրոնի տվյալները 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում:

Մասնավորապես, դատախազը մտահոգիչ է համարել զենքի գործադրմամբ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի աճը: Եվ սրան ի պատասխան էր Նիկոլ Փաշինյանը նշել, որ 44–օրյա պատերազմից հետո երկրում կա անհետացած զենքի մեծ քանակ, և Վահե Ղազարյանը դրանք փնտրելու մեթոդաբանությունը պիտի վերանայի:

Իսկ իրականում երկրի կառավարման մեթոդաբանությունը և համակարգը պիտի փոխվի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դատավորները պետք է ենթարկվեն օրենքին, սակայն ենթարկվում են Փաշինյանի պահանջինPolitico-ն բացահայտել է Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների երկրորդ օրվա քննարկման հավանական թեմանՀայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլումԱրսեն Գևորգյանը մահացել է, քանի որ նրան ժամանակին պատշաճ բուժօգնություն չի տրվելՆորվեգիայի վարչապետը չի բացառել Պուտինի հետ լրացուցիչ բանակցությունների հնարավորությունըՔննարկվել են Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման առաջնահերթությունները Իսպանիան վերսկսել է ռուսական գազի ներմուծումը սեպտեմբերին ընդմիջումից հետոՍտեփանավանում միաձայն քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել Արմեն ԳրիգորյանըՇնաձկները վերադարձել են Հադերայի ափ․ Իսրայելում լողորդներին զգուշացնում են մահացու վտանգի մասինԱրմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակCOP31. վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունըԻրանը Արգենտինայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություններՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ Սկանդալային վարույթ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԻսրայելը թույլատրել է ձմռանից առաջ լրացուցիչ մարդասիրական օգնություն հասցնել Գազա Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումԲեսենթը հայտարարել է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև արհեստական ​​բանականության վերաբերյալ նոր երկխոսության մեկնարկի մասին Արտակ Մանգասարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնիցԿոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելՈւկրաինան զանգվածային ԱԹՍ հարվածներ է հասցրել Լենինգրադի մարզին․ խոցվել է շուրջ 150 անօդաչուՊենտագոնը ցանկանում է 2027 թվականին ավելացնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը Ուկրաինան և Ռուսաստանը քննարկում են «1000-ը 1000-ի դիմաց» գերիների փոխանակումըՀայաստանը և Իրանը քննարկել են մշակութային համագործակցության խորացման հնարավորություններըԿոստան մերժել է Մերցի պահանջը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը շտապ քննարկելու վերաբերյալԹրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ Ռուսական անօդաչուները Կրամատորսկում հարվածել են աղբատար մեքենային․ երկու զոհ կաԲժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմԼոռիում և Արմավիրում ջրօգտագործման խախտումներ են արձանագրվել. կիրառվել է 3,6 մլն դրամի չափով տուգանքԱվտովթար՝ Արագածոտնի մարզում․ Քուչակում բախվել են «Kia Forte»-ն և «Mazda»-ն․ կա վիրավորTelegraph. Բայդենի և նրա ընտանիքի ուղղությամբ Իռլանդիայում կաթի տուփեր են նետելՏարադրամի փոխարժեքը նոյեմբերի 11-ի դրությամբՎետերանների օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ էԱՄՆ Կոնգրեսը կանխել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի իմպիչմենտի գործընթացի առաջխաղացումըԻսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ Նեթանյահուի հայտարարությունը Իրանի միջուկային սպառնալիքի և միջազգային ճնշումների մասինՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերովՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻսրայելը ներկայացրել է նոր գերհզոր «Super Ice» թևավոր հրթիռը․ մարտագլխիկը՝ 4 անգամ ավելի հզորՀայտնի է՝ որ հասցեներում կդադարեցվի էլեկտրամատակարարումը Սիգդի տոնակատարության ֆոնին կրկին հիշել են 2024-ին անհետացած աղջկանՓաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքինՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիայի ՀանրապետությունԱրսենն այս հրեշավոր համակարգի զոհն է, որի համար վաղ թե ուշ կոնկրետ մարդիկ իրավական պատասխանատվության են ենթարկվելու. ԱբրահամյանՔՊ-ի պատանդն է դարձել. «Հրապարակ»«Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը«Իրավունք». Ապօրինության դեմ պայքա՞ր, թե՞ սոցիալական հարվածԿառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել «Իրավունք». ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի՝ Ավինյանին ուղղված քննադատական կարճ տեսանյութըԻրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
Ամենադիտված