Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց»-ում. Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է կնոջ դի Դատավորները պետք է ենթարկվեն օրենքին, սակայն ենթարկվում են Փաշինյանի պահանջին Հայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլում Արսեն Գևորգյանը մահացել է, քանի որ նրան ժամանակին պատշաճ բուժօգնություն չի տրվել Քննարկվել են Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման առաջնահերթությունները Ստեփանավանում միաձայն քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել Արմեն Գրիգորյանը Շնաձկները վերադարձել են Հադերայի ափ․ Իսրայելում լողորդներին զգուշացնում են մահացու վտանգի մասին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ COP31. վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ Սկանդալային վարույթ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում 

Դասագիրք չկա, «Հայոց պատմության» դասաժամին պետք է երևակայեն. Սա ընդգծված պետական քաղաքականություն է. Ատոմ Մխիթարյան

Վրաստան

168.am-ը գրում է․ 

Այս տարի հանրակրթական դպրոցներում սեպտեմբերի 1-ը կրկին մեկնարկեց առանց որոշ դասագրքերի, դպրոցները 13 անուն դասագիրք ամբողջ տարին չեն ունենալու։ Հայտարարված մրցույթին կա՛մ չեն մասնակցել, կա՛մ մասնակցել են ու չեն անցել, արդյունքում՝ դպրոցներում աշակերտները 13 առարկա կսովորեն, որքան էլ տարօրինակ է՝ առանց դասագրքերի։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանի խոսքով՝ եթե նորմալ երկրում ապրեինք, և նման իրավիճակ լիներ, այսինքն՝ 13 անուն դասագիրք չմտներ դպրոց, ապա դրա համար կլինեին պատասխանատուներ, և նրանք իրենց պատիժը պետք է արդեն կրելուց լինեին։

«Դասագրքերը ոչ թե ուշանում են, ինչպես անցած տարի եղավ, այլ առհասարակ չեն լինելու։ Առանց դասագրքերի անհնար է կազմակերպել ուսումնական պրոցեսը, սա ոչ թե ուսուցիչների, աշակերտների կամ նրանց ծնողների խնդիրն է, այլ պետական պատվեր տվողի, այսինքն՝ այս դեպքում պետական պատվերը տալիս է համապատասխան նախարարությունը։ Եկեք, տեսեք, որ այդ նախարարությունը ոչ միայն պատասխանատվություն չի կրում, այլև պարգևավճարներ են ստանում մարդիկ, որոնք այդ ոլորտում որոշումներ են կայացնում։ Սա ուղղակի ընդգծված պետական քաղաքականություն է, որն էապես ազդելու է կրթության որակի վրա, որի ականատեսը մենք ըստ էության դառնում ենք»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Ատոմ Մխիթարյանը։

Ըստ փորձագետի, այնպես չէ, որ այդ դասագրքերի նյութն ինչ-որ տեղ դրված է, և աշակերտները կարող են գտնել ու տպել, իրականում այդ դասագրքերը գոյություն չունեն։ Այստեղ ամեն ինչ թողնված է դպրոցի, ուսուցչի ու մնացած մարդկանց վրա, որոնք ինչ-որ ձևով մասնակցում են կրթական գործընթացին։ Այսինքն՝ հնարավոր չի լինելու որևէ նյութ գտնել, ուղղակի պետք է նստել ու երևակայել, թե ամբողջ դասաժամի ընթացքում ինչ է պետք անել։

«Օրինակ, պետք է երևակայեն, թե ինչ պետք է անեն 10-րդ դասարանում Հայոց պատմության դասաժամին, որովհետև դասագիրք չկա, պարզ է, որ այդ դասն ընդհանրապես բաց կթողնվի, այդ երեխաները որևէ բան չեն սովորի պատմությունից։ Նորից եմ ասում՝ սա պետական քաղաքականություն է՝ արմատախիլ անել գրագիտությունը դպրոցից։

Նման դեպք ոչ միայն Հայաստանում նախկինում չէր եղել, այլև ամբողջ աշխարհում, ասում են՝ եկեք առանց դասագրքերի սովորենք։ Եթե նույն տրամաբանությամբ շարունակենք, ապա եկեք բոլոր դասագրքերը հանենք և այդպես շարունակենք կրթական գործընթացը, սա էլ է հնարավոր, բայց այդ դեպքում ի՞նչ կունենանք, կունենանք դեգրադացվող հասարակություն, ընդ որում՝ արագ տեմպերով։ Հիմա տեմպերը մի քիչ դանդաղում են, որովհետև որոշ առարկաների դեպքում դեռ դասագրքեր կան, դրանց որակի մասին դեռևս չենք խոսում, որովհետև այնպես չէ, որ դպրոցներ մտած դասագրքերն ունեն այն որակը, որին մենք երազում էինք հասնել»,- հավելեց Ատոմ Մխիթարյանը։

Թե ինչո՞ւ դասագրքերի համար հայտարարված մրցույթին չեն մասնակցում, իսկ մասնակցած կազմակերպություններն էլ չեն անցնում՝ հարցին, Ատոմ Մխիթարյանը պատասխանեց՝ ըստ էության արժեհամակարգի խնդիր կա, քանի որ դասագրքերի համար հայտարարված մրցույթին դիմել ու գրել, նշանակում է, որ պետք է համապատասխանեն որոշակի չափորոշիչների, որոնք արդեն սահմանված են։

«Այդ սահմանված չափորոշիչները ենթադրում են որոշակի արժեքային համակարգի փոփոխություն, և այն մարդիկ, որոնք դաստիարակվել ու կրում են մեկ արժեքային համակարգ, նրանց համար դժվար է բոլորովին ուրիշ արժեքային համակարգում դասագիրք գրել։ Չէ՞ որ այդ դասագրքերի միջոցով մենք փոխանցում ենք այն արժեքները, որոնք մենք կրում ենք։

Այս խնդիրը կա նաև այն դասագրքերի դեպքում, երբ դրանք չեն երաշխավորվել, սա նշանակում է, որ նախարարության դուրը չեն եկել այն արժեքները, որոնք դրված են այդ դասագրքերում։ Ավելի վատ բան կա, սրա փոխարեն՝ նախարարությունը չի թույլատրում, որպեզի հին դասագրքերով այդ երեխաները գնան դպրոց, հին դասագրքերը գոնե կան։ Ասում է՝ հին դասագրքերը եկեք դեն շպրտենք, բայց փոխարենը ոչինչ չի առաջարկում։ Իսկ վաղը-մյուս օրն ընդունելության քննության ժամանակ կլինե՞ն այն հարցերը, որոնցով դասագրքեր չեն եղել, իհարկե կլինեն, կլինե՞ն երեխաներ, որոնք դրա համար բացասական գնահատականներ կստանան՝ կլինեն, իսկ ո՞վ է դրա համար պատասխան տալու՝ ոչ մեկը»,- եզրափակեց Ատոմ Մխիթարյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց»-ում. Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է կնոջ դիԻրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում տանկերը բախվել է ականի Դատավորները պետք է ենթարկվեն օրենքին, սակայն ենթարկվում են Փաշինյանի պահանջինPolitico-ն բացահայտել է Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների երկրորդ օրվա քննարկման հավանական թեմանՀայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլումԱրսեն Գևորգյանը մահացել է, քանի որ նրան ժամանակին պատշաճ բուժօգնություն չի տրվելՆորվեգիայի վարչապետը չի բացառել Պուտինի հետ լրացուցիչ բանակցությունների հնարավորությունըՔննարկվել են Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման առաջնահերթությունները Իսպանիան վերսկսել է ռուսական գազի ներմուծումը սեպտեմբերին ընդմիջումից հետոՍտեփանավանում միաձայն քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել Արմեն ԳրիգորյանըՇնաձկները վերադարձել են Հադերայի ափ․ Իսրայելում լողորդներին զգուշացնում են մահացու վտանգի մասինԱրմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակCOP31. վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունըԻրանը Արգենտինայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություններՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ Սկանդալային վարույթ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԻսրայելը թույլատրել է ձմռանից առաջ լրացուցիչ մարդասիրական օգնություն հասցնել Գազա Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումԲեսենթը հայտարարել է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև արհեստական ​​բանականության վերաբերյալ նոր երկխոսության մեկնարկի մասին Արտակ Մանգասարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնիցԿոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելՈւկրաինան զանգվածային ԱԹՍ հարվածներ է հասցրել Լենինգրադի մարզին․ խոցվել է շուրջ 150 անօդաչուՊենտագոնը ցանկանում է 2027 թվականին ավելացնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը Ուկրաինան և Ռուսաստանը քննարկում են «1000-ը 1000-ի դիմաց» գերիների փոխանակումըՀայաստանը և Իրանը քննարկել են մշակութային համագործակցության խորացման հնարավորություններըԿոստան մերժել է Մերցի պահանջը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը շտապ քննարկելու վերաբերյալԹրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ Ռուսական անօդաչուները Կրամատորսկում հարվածել են աղբատար մեքենային․ երկու զոհ կաԲժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմԼոռիում և Արմավիրում ջրօգտագործման խախտումներ են արձանագրվել. կիրառվել է 3,6 մլն դրամի չափով տուգանքԱվտովթար՝ Արագածոտնի մարզում․ Քուչակում բախվել են «Kia Forte»-ն և «Mazda»-ն․ կա վիրավորTelegraph. Բայդենի և նրա ընտանիքի ուղղությամբ Իռլանդիայում կաթի տուփեր են նետելՏարադրամի փոխարժեքը նոյեմբերի 11-ի դրությամբՎետերանների օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ էԱՄՆ Կոնգրեսը կանխել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի իմպիչմենտի գործընթացի առաջխաղացումըԻսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ Նեթանյահուի հայտարարությունը Իրանի միջուկային սպառնալիքի և միջազգային ճնշումների մասինՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերովՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻսրայելը ներկայացրել է նոր գերհզոր «Super Ice» թևավոր հրթիռը․ մարտագլխիկը՝ 4 անգամ ավելի հզորՀայտնի է՝ որ հասցեներում կդադարեցվի էլեկտրամատակարարումը Սիգդի տոնակատարության ֆոնին կրկին հիշել են 2024-ին անհետացած աղջկանՓաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքինՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիայի ՀանրապետությունԱրսենն այս հրեշավոր համակարգի զոհն է, որի համար վաղ թե ուշ կոնկրետ մարդիկ իրավական պատասխանատվության են ենթարկվելու. ԱբրահամյանՔՊ-ի պատանդն է դարձել. «Հրապարակ»«Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը«Իրավունք». Ապօրինության դեմ պայքա՞ր, թե՞ սոցիալական հարվածԿառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել
Ամենադիտված