Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքը Իրանը շարունակում է վերականգնել հրթիռային զինանոցը․ ամսական կարող է արտադրել մինչև 50 բալիստիկ հրթիռ Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ 24 կարատանոց հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է ավելի քան 14,6 միլիոն դոլարով «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում առաջացել են որոշակի խափանումներ․ ՊԵԿ Սի Ծինփինը հայտարարել է, որ Թայվանի վերամիավորումը Չինաստանի հետ անխուսափելի է Պուտինը բանակցում է Թրամփի բանագնացների հետ․ Մոսկվայում քննարկում են Ուկրաինայի պատերազմի ավարտը Վանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար Gazel-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել է Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարի հետ Կարո՞ղ է Նեթանյահուն անցումային կառավարության պայմաններում պատերազմ սկսել Իրանի դեմ Գեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿ 

«Հայաստանը 1 մլն բնակչի հաշվով ավտոպատահարների մահացության ցուցանիշով գտնվում է շատ բարձր ռիսկային գոտում». ՄԱԿ-ի պաշտոնյա

Օրվա խորհուրդ

Հայաստանը միացել է տրանսպորտի վերաբարյալ ՄԱԿ-ի 61 կոնվենցիաներից և իրավական այլ գործիքներից 13-ին, թեև պարտադիր չէ, որ երկիրը միանա բոլոր այդ կոնվենցիաներին, այս մասին «Երևանյան երկխոսություն» համաժողովի «Հայաստանը որպես տրանսպորտային և լոգիստիկ հանգույց. զարգացման հեռանկարներ» թեմայով պանելային քննարկմանն ասաց UNECE-ի գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարյասին՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես կարող է Հայաստանն օգտագործել ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության կոնվենցիաները բարելավելու ճանապարհային անվտանգությունն իր լոգիստիկայի և տրանսպորտային ոլորտներում և ապահովել, որ դրանք համահունչ լինեն համաշխարհային լավագույն փորձին։«Սակայն կարծում ենք, որ Հայաստանը պետք է ավելի ակտիվ կիրառի գոյություն ունեցող իրավական շրջանակները, որոնք կհեշտացնեն տարանցումն ու առևտուրը, կբարելավեն ճանապարհների անվտանգությունը և, որն ավելի կարևոր է, կստեղծեն կանխատեսելիություն և թափանցիկություն բիզնեսների համար, որոնք կիմանան, թե երկիրն իրավական ինչ հիմքերի վրա է գործում»,- ասաց նա՝ հավելելով, որ ԵՄ անդամ երկրների մեծ մասը միացել է տրանսպորտի վերաբարյալ ՄԱԿ-ի գրեթե բոլոր կոնվենցիաներին։

Դմիտրի Մարյասին նշեց երեք համաձայնագիր, որոնց միանալը Հայաստանի համար շատ կարևոր կարող է լինել ԵՄ ստանդարտներին համապատասխանելու համար։ Դրանք են Կարևոր միջազգային համակցված տրանսպորտային ուղիների մասին եվրոպական hամաձայնագիրը, Միջազգային հիմնական երկաթուղային ուղիների մասին եվրոպական համաձայնագիրը և Միջազգային երթևեկության հիմնական ուղիների մասին եվրոպական համաձայնագիրը։

ՄԱԿ-ի պաշտոնյան նշեց, որ առաջին համաձայնագրին միացել են Թուրքիան, Վրաստանը և Ռուսաստանը, իսկ Հայաստանը, Ադրբեջանն ու Իրանը՝ ոչ։ Այսինքն՝ եթե Հայաստանը ցանկանում է տրանսպորտային և լոգիստիկ հանգույց լինել տարածաշրջանում, եթե մյուս երկրները նույնպես նման մտադրությունն ունեն, ապա պետք է դիտարկեն այս համաձայնագրին միանալու հնարավորությունը։ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը միացել են երրորդ համաձայնագրին, իսկ Իրանը՝ ոչ։ Մյուս համաձայնագրին Թուրքիան և Ռուսաստանն են միացել, իսկ մյուս երկրները՝ ոչ։

Դմիտրի Մարյասին նշեց, որ հաջորդ կարևոր հարցը ճանապարհային անվտանգությունն է, և Հայաստանն այս ոլորտը կարգավորող ՄԱԿ-ի կոնվենցիաներից յոթից միացել է չորսին։ Ներկայում ՄԱԿ-ը սերտորեն աշխատում է Հայաստանի հետ, որպեսզի բարելավվի Հայաստանում ճանապարհային անվտանգության իրավական ռեժիմը, ռազմավարական կառավարումը, տվյալների հավաքումը և վարքագծի փոփոխությունը։

«Ցավոք, զուտ որևէ կոնվենցիային համապատասխանելը չի փոխում իրականությունը տեղում։ Երկրում ճանապարատրանսպորտային պատահարների հետևանքով մահացության դեպքերն աճում են։ Դրա համար շատ պատճառներ կան, ես չեմ մտնի մանրամասների մեջ, պարզապես կխրախուսեի կառավարությանն ու շահագրգիռ բոլոր կողմերին, որպեսզի դիտարկեն իրավիճակի համապարփակ վերագնահատում, դիտարկեն ճանապարհային անվտանգության ռազմավարության մշակում, և անշուշտ մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ այս ուղղությամբ»,- ասաց նա։  

ՄԱԿ-ի պաշտոնյան նշեց, որ Հայաստանն այս պահին 1 մլն բնակչի հաշվով ավտոպատահարների մահացության ցուցանիշով գտնվում է շատ բարձր ռիսկային գոտում, երկրում տարեկան 360 մարդ է մահանում ճանապարհատրանսպորտային պատահարներից, ինչը շատ բարձր ցուցանիշ է Հայաստանի նման փոքր երկրի համար։

Դմիտրի Մարյասին նաև ասաց, որ Հայաստանը, բացի դրանից, որ կարող է բարելավել այս ոլորտի իրավական ռեժիմը, կարող է օգտագործել ՄԱԿ-ի հարթակները՝ ակտիվացնելու հարևան երկրների հետ երկխոսությունը, որպեսզի մասնակցի տարածաշրջանով անցնող նախագծերին, ինչպիսիք են Եվրասիական միջանցքը, Միջին Արևելքի միջանցքը։ Նաև արդեն, ըստ նրա, այսօր պետք է հաշվի առնվեն հաղորդակցային ուղիների, այդ միջանցքների վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը՝ պարզելու, թե դիմադրողականության և խոցելիությունների առումով ինչ վիճակում են այդ ուղիները։

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետԷջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքըԻրանը շարունակում է վերականգնել հրթիռային զինանոցը․ ամսական կարող է արտադրել մինչև 50 բալիստիկ հրթիռՍուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրԻսրայելը հարվածել է Գազայի հատվածում գտնվող բժշկական կենտրոնին․ առնվազն 6 մարդ զոհվել էԽցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ24 կարատանոց հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է ավելի քան 14,6 միլիոն դոլարովԻՀՊԿ. Հորմուզի նեղուցում ավելի քան 4 մլն բարել նավթ տեղափոխող երկու գերխոշոր լցանավ է պայթել«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում առաջացել են որոշակի խափանումներ․ ՊԵԿՍի Ծինփինը հայտարարել է, որ Թայվանի վերամիավորումը Չինաստանի հետ անխուսափելի էՀյուսիսային Կորեան ռազմական պատասխան է խոստացել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ստորջրյա ուժերի ընդլայնմանըՉի կարելի մարդկանց մահերը ներկայացնել որպես վիճակագրությունEl Mundo. Իսպանիայում համընդհանուր գործադուլի ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվելՊուտինը բանակցում է Թրամփի բանագնացների հետ․ Մոսկվայում քննարկում են Ուկրաինայի պատերազմի ավարտըՎանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար Gazel-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել էՍրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարի հետԿարո՞ղ է Նեթանյահուն անցումային կառավարության պայմաններում պատերազմ սկսել Իրանի դեմԳեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿՆախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է«Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը կհատկացվի ՆԳՆ-ինԸնդդիմադիր քաղաքական գործունեությունը համարվում է հանցագործությունԻշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը«Հերա» տիեզերանավը մանրամասն ուսումնասիրում է ՆԱՍԱ-ի կողմից հարվածված աստերոիդըՈւիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ էԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP-ի իրականացմանն առնչվող օրենսդրական փաթեթըԱշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից և կգործի մինչև լուսաբացԵղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացելՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ինՀայաստանից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսովԱՄՆ-ում քաղաքական պայքար և Բրազիլիայի նոր էներգետիկ ծրագիրը ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստՕգտվե՛ք «Road Control» հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը. ՆԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀարավային Կարոլինայում կենդանի թաղված տղայի հայրը մեղադրվում է սպանության փորձի մեջՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԲացել է պատուհանն ու բնակարանից կենցաղային էլեկտրական սարքեր գողացելԱրմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան ԱբրահամյանՍպասվում է առանց տեղումների եղանակՄի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 12Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ»Չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը․ Գերասիմ ՎարդանյանՈւիթքոֆը և Քուշները ժամանել են Մոսկվա «Հրապարակ». Իշխանությունը հույս ունի, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»Փաշինյանը ժամանել է Դուբլին․ ինչ է սպասվում
Ամենադիտված