Գազայում զոհերի թիվը հասել է 41 հազար 206-ի
Աստղագուշակ![Գազայում զոհերի թիվը հասել է 41 հազար 206-ի](/rs.php?image=/disc/15-09-24/7f5ca5d79fda7ae15bb5d8aa765f2405.webp&w=780)
Իսրայելա-պաղեստինյան պատերազմի մեկնարկից ի վեր՝ Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 41,2 հազարը ։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը պաղեստինյան Առողջապահության նախարարությունը։ Գրում է 24news.am-ը։
«Գազայում Իսրայելի գործողությունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 41 206-ի, ևս 95 337 մարդ տուժել է», - ասված է գերատեսչության ամփոփագրում:
Գազայի առողջապահության նախարարությունը հավելել է, որ մեկ օրում Գազայի տարբեր շրջաններում իսրայելական հարվածների և ռմբակոծությունների հետևանքով 24 պաղեստինցի է զոհվել, 57-ը՝ վիրավորվել:
![](https://lurer.com/banners/armflix.jpg)