Նախ պետք է դուրս շպրտել Փաշինյանին, իսկ հետո վերադարձնել Արցախը․ Արամ Գաբրելյանով
Օրվա խորհուրդ
«Նախ պետք է դուրս շպրտել Փաշինյանին, իսկ հետո վերադարձնել Արցախը»,- տելեգրամյան ալիքում գրել է Life նախագծի ստեղծող, News Media հրատարակչության գլխավոր տնօրեն Արամ Գաբրելյանովը։
«Ես միշտ ասում եմ ՝ Հայաստանն ու Արցախը դեռ շանսեր կունենան վերադարձնելու իրենց հողերը: Թուրքիա-Իսրայել հակամարտությունը միայն սկիզբն է: Շանսը կլինի, և նրանք պետք է օգտվեն:
Բայց հայրենիքի դավաճանների հետ՝ Փաշինյանի ու նրա կամարիլյայի գլխավորությամբ, շանսեր չկան։
Նախ պետք է դուրս շպրտել Փաշինյանին, իսկ հետո վերադարձնել Արցախը»,-գրել է Գաբրելյանովը։
