Դուռը կոտրված, եկեղեցու գանձարկղը դատարկված, խառնաշփոթ ու թափթփված վիճակ էր. թալանել են Կեչառիսի վանքը
ՎրաստանArmLur.am-ը տեղեկացավ, որ կիրակի օրը՝ հուլիսի 28-ին, թալանել են Ծաղկաձոր քաղաքում գործող Կեչառիսի վանքը՝ փնտրելով գումար:
ArmLur.am-ի հետ զրույցում եկեղեցուց՝ Տեր Ավետիս քահանա Մակարյանը հաստատեց տեղեկությունը, և հավելեց, որ նույն օրը՝ առավոտ ժամը 10-ին, տեսել են դուռը կոտրված, եկեղեցու գանձարկղը դատարկված, խառնաշփոթ ու թափթփված վիճակ է:
Տեր Ավետիսի խոսքով՝ ոստիկանություն է եկել դեպքի վայր, աշխատանք է իրականացրել: Հարցին՝ թե կան կասկածյալներ, Տեր Ավետիսն ասաց, որ դեռ ոչ ոք չկա:
Էմմա Մարտիրոսյան