Քառակի օլիմպիական չեմպիոն, ձյուդոիստ Ռայները 90 վայրկյանում 10-0 հաշվով հաղթել է հարավկորեացի մրցակցին
ԱստղագուշակՓարիզում (Ֆրանսիա) 2024 թվականի Օլիմպիական խաղերում անհավասար հանդիպում է տեղի ունեցել թիմային միքստ ձյուդոյի մրցաշարում։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Հանդիպեցին օլիմպիական քառակի չեմպիոն, աշխարհի բազմակի չեմպիոն ֆրանսիացի Թեդի Ռայները և 2024 թվականի բրոնզե մեդալակիրը Հարավային Կորեայից՝ Լի Յոն Հվանը։
Մարզիկների միջև միայն քաշային տարբերությունը 62 կգ էր։ Բացի այդ, 145 կիլոգրամանոց Ռայների հասակը 204 սմ է, մինչդեռ Հվանի հասակը 170 սմ-ից ոչ ավելի է:
Ռայների մենամարտը Հվանի հետ տևեց ընդամենը 90 վայրկյան։ Թեդին հաղթեց 10։0 հաշվով։ Ֆրանսիա-Հարավային Կորեա հանդիպման ընդհանուր հաշիվը 4:1 է՝ հօգուտ ֆրանսիացիների։