Արթուր Ալեքսանյանը ստացավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալն ու հանեց այն կրծքից (տեսանյութ)
ՀրապարակումներՕլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը Փարիզի օլիմպիական խաղերի ըմբշամարտի եզրափակիչ գոտեմարտում վաստակեց փոխչեմպիոնի տիտղոսն ու արժանացավ արծաթե մեդալի:
Մեդալների հանձնման արարողության ժամանակ Ալեքսանյանը ստացավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալն ու հանեց այն կրծքից:
Ալեքսանյանը եզրափակչում պայքարեց Իրանի ներկայացուցիչ Մոհամմադհադի Սարավիի հետ:
Սա Ալեքսանյանի կարիերայում առաջին օլիմպիական մասնակցությունը չէր, 2012-ի Օլիմպիական խաղերում նա դարձել էր բրոնզե, 2016-ին՝ ոսկե, 2020-ին՝ արծաթե մեդալակիր: