«Արմենիան տոբակո քոմփանի» ՍՊԸ-ը խոստացել է 13.3 մլրդ դրամի ներդրումներ և ազատվել մաքսատուրքերից
Օրվա խորհուրդ
Կառավարության այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ին:
Այս ընկերության կողմից ներմուծվող հումքընախատեսվում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։
Ընկերությունը հիմնադրվել է 2024 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 13․3 մլրդ դրամի կապիտալ ներդրում և 38․6 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
