Փաշինյանը Թուրքիայում է. Աշխարհում՝ գաղտնիքներ, սկանդալներ ու վտանգավոր խաղեր Սննդի ոլորտում ոչ մի օտարերկրյա ներդրում չունենք Թիվ 133 մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է մարդու կմախք ու ոսկորներ Դեսպանը նույնպես մտահոգված էր մեր բանտային վատ պայմաններից Մահապատի՞ժ եք վերականգնել Հայաստանում, անկախ նրանից՝ մեղավոր են, թե անմեղ, պետքա մեռնե՞ն. Օրբելյան Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց»-ում. Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է կնոջ դի Դատավորները պետք է ենթարկվեն օրենքին, սակայն ենթարկվում են Փաշինյանի պահանջին Հայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլում Արսեն Գևորգյանը մահացել է, քանի որ նրան ժամանակին պատշաճ բուժօգնություն չի տրվել Քննարկվել են Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման առաջնահերթությունները Ստեփանավանում միաձայն քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել Արմեն Գրիգորյանը Շնաձկները վերադարձել են Հադերայի ափ․ Իսրայելում լողորդներին զգուշացնում են մահացու վտանգի մասին 

Հայաստանին՝ ազատ վիզաների խոստում, Ադրբեջանին՝ միլիարդավոր դոլարներ

Վրաստան

Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքյան էջում գրում է․

Հատկապես 44-օրյա պատերազմից հետո ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները շեշտակի ջերմացան, իսկ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին դրանք առավել առարկայական տեսք ստացան։ 2022 թվականի հուլիսին Եվրամիությունն ու Ադրբեջանը էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագիր կնքեցին։ Հուշագրի ստորագրման արարողության ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների կարևորության մասին․ «Այսօրվա հուշագիրը յուրատեսակ ճանապարհային քարտեզ է ապագայի համար: Հաշվի առնելով, որ մենք կյանքի ենք կոչել նախկինում ծրագրված բոլոր նախագծերը՝ վստահ եմ, որ մենք մեծ ձեռքբերումներ կունենանք: Իհարկե, մեր օրակարգը շատ լայն է: Մենք աշխատում ենք Եվրամիություն-Ադրբեջան նոր համաձայնագրի շուրջ: Ես հույս ունեմ, որ այդ բանակցությունները կարող ենք ավարտել առաջիկա ամիսներին: Անկասկած, սա մեծ ներդրում կլիներ մեր երկկողմ համագործակցության մեջ»,- ասել էր նա։

Այս հուշագրի ստորագրումը չխանգարեց Հայաստանում Արևմուտքի գործակալների հանրությանը համոզել, թե Արևմուտքը և մասնավորապես՝ Եվրոպական միությունը կարևորում են մարդու իրավունքները, և այս տեսանկյունից թույլ չեն տա Արցախում այնպիսի սցենարների զարգացում, որոնք կբերեն էթնիկ զտման և նոր ռազմական ագրեսիայի։

Եզակի ողջախոհ վերլուծաբաններ ու գործիչներ կային, ովքեր փորձում էին բացել հայ հանրության աչքերը, ցույց տալ, որ աշխարհի ցանկացած երկիր և աշխարհաքաղաքական կենտրոն առաջին հերթին առաջնորդվում է իր շահերով, և հատկապես այս խառնակ ժամանեկներում, երբ խնդիր է դրված հնարավոր բոլոր ուղղություններով խնդիրներ ստեղծել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի համար, «մարդու իրավունքներ», «ցեղասպանությունների կանխարգելում», «միջազգային իրավունք» ասվածները դարձել են ձևականություն, ու գերտերությունները դա մի կողմ են դրել, եթե խոսքն իրենց շահերի մասին է։

Մեկ տարի անց ԵՄ-Ադրբեջան գազային հուշագիրը տվեց իր «արդյունքները»․ Հայաստանը՝ հավաքական Արևմուտքի քավորությամբ, Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, իսկ երբ դրա հետ չհամաձայնվեցին Արցախի մեր հայրենակիցները, այդ նույն Արևմուտքի քավորությամբ տեղի ունեցավ էթնիկ զտում, և հայկական Արցախն ամբողջովին հայաթափվեց։

Անցան ամիսներ, և հիմա էլ Հայաստանի արևմտամետները սկսկեցին հայտարարել, թե այժմ Արևմուտքի համար կարմիր գիծ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և Ալիևին ստիպելու են դուրս գալ օկուպացված տարածքներից։

Այս պնդումներին ի պատասխան՝ Արևմուտքը համոզեց/ստիպեց Հայաստանի իշխանություններին տարածքներ հանձնել Տավուշի մարզից, իսկ փոխարենը Հայաստանը ստացավ միայն դատարկ գովեստի խոսքեր այդ նույն Արևմուտքից ու իր սատելիտներից։

Հիմա Արևմուտքը Հայաստանի հանրությանը զբաղեցնում է վիզաների ազատականացմամբ։ Հայաստանում ոգևորված են սրանով, չնայած չի ասվում, թե երբ այն կազատականացվի, իսկ ազատականացվելու դեպքում՝ ինչ է տալու միջին վիճակագարկան Հայաստանցուն, ով ԵՄ գնալու անգամ փող չունի, եթե անգամ ընդհանրապես հանվի վիզային ռեժիմը։

Հայաստանի համար վիզաների ազատականացման ֆոնին Ադրբեջանի հետ ԵՄ-ն գործնական հարցեր է քննարկում, որոնց կյանքի կոչելով հնարավորություն են տալիս այդ երկրին զինվել և ապագա հնարավոր պատերազմի դեպքում ծանր հարվածներ հասցնել Հայաստանին։ Այսօր հայտնի դարձավ, որ Եվրամիությունը բանակցություններ է սկսել Ադրբեջանի հետ գազի ներկրումն ավելացնելու շուրջ: Սա նշանակում է՝ տասնյակ միլիարդավոր դոլարների հոսք դեպի Ադրբեջան, որը վերածվելու է զենքի և վարձկանների։ Իսկ թե ում դեմ է Ադրբեջանը գործածելու դա, կարծում ենք՝ ավելորդ է հարցնել․ իհարկե՛, ազատականացված վիզային ռեժիմ ունեցող Հայաստանի։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանը Թուրքիայում է. Աշխարհում՝ գաղտնիքներ, սկանդալներ ու վտանգավոր խաղերՍննդի ոլորտում ոչ մի օտարերկրյա ներդրում չունենքՊուտինն ու Լուկաշենկոն Աբու Դաբիում քննարկել են եռակողմ բանակցություններըԹիվ 133 մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է մարդու կմախք ու ոսկորներՌուսաստանի պատվիրակությունը ԱՄԷ-ում բանակցությունների վայր է ժամանել Դեսպանը նույնպես մտահոգված էր մեր բանտային վատ պայմաններիցՄահապատի՞ժ եք վերականգնել Հայաստանում, անկախ նրանից՝ մեղավոր են, թե անմեղ, պետքա մեռնե՞ն. ՕրբելյանԹրամփը դեմոկրատներին մեղադրել է իշխանությունը չարաշահելու մեջՈղբերգական դեպք՝ «Զվարթնոց»-ում. Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է կնոջ դիԻրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում տանկերը բախվել է ականի Դատավորները պետք է ենթարկվեն օրենքին, սակայն ենթարկվում են Փաշինյանի պահանջինPolitico-ն բացահայտել է Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների երկրորդ օրվա քննարկման հավանական թեմանՀայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլումԱրսեն Գևորգյանը մահացել է, քանի որ նրան ժամանակին պատշաճ բուժօգնություն չի տրվելՆորվեգիայի վարչապետը չի բացառել Պուտինի հետ լրացուցիչ բանակցությունների հնարավորությունըՔննարկվել են Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման առաջնահերթությունները Իսպանիան վերսկսել է ռուսական գազի ներմուծումը սեպտեմբերին ընդմիջումից հետոՍտեփանավանում միաձայն քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել Արմեն ԳրիգորյանըՇնաձկները վերադարձել են Հադերայի ափ․ Իսրայելում լողորդներին զգուշացնում են մահացու վտանգի մասինԱրմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակCOP31. վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունըԻրանը Արգենտինայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություններՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ Սկանդալային վարույթ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԻսրայելը թույլատրել է ձմռանից առաջ լրացուցիչ մարդասիրական օգնություն հասցնել Գազա Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումԲեսենթը հայտարարել է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև արհեստական ​​բանականության վերաբերյալ նոր երկխոսության մեկնարկի մասին Արտակ Մանգասարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնիցԿոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելՈւկրաինան զանգվածային ԱԹՍ հարվածներ է հասցրել Լենինգրադի մարզին․ խոցվել է շուրջ 150 անօդաչուՊենտագոնը ցանկանում է 2027 թվականին ավելացնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը Ուկրաինան և Ռուսաստանը քննարկում են «1000-ը 1000-ի դիմաց» գերիների փոխանակումըՀայաստանը և Իրանը քննարկել են մշակութային համագործակցության խորացման հնարավորություններըԿոստան մերժել է Մերցի պահանջը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը շտապ քննարկելու վերաբերյալԹրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ Ռուսական անօդաչուները Կրամատորսկում հարվածել են աղբատար մեքենային․ երկու զոհ կաԲժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմԼոռիում և Արմավիրում ջրօգտագործման խախտումներ են արձանագրվել. կիրառվել է 3,6 մլն դրամի չափով տուգանքԱվտովթար՝ Արագածոտնի մարզում․ Քուչակում բախվել են «Kia Forte»-ն և «Mazda»-ն․ կա վիրավորTelegraph. Բայդենի և նրա ընտանիքի ուղղությամբ Իռլանդիայում կաթի տուփեր են նետելՏարադրամի փոխարժեքը նոյեմբերի 11-ի դրությամբՎետերանների օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ էԱՄՆ Կոնգրեսը կանխել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի իմպիչմենտի գործընթացի առաջխաղացումըԻսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ Նեթանյահուի հայտարարությունը Իրանի միջուկային սպառնալիքի և միջազգային ճնշումների մասինՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերովՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻսրայելը ներկայացրել է նոր գերհզոր «Super Ice» թևավոր հրթիռը․ մարտագլխիկը՝ 4 անգամ ավելի հզորՀայտնի է՝ որ հասցեներում կդադարեցվի էլեկտրամատակարարումը Սիգդի տոնակատարության ֆոնին կրկին հիշել են 2024-ին անհետացած աղջկան
Ամենադիտված