«Չարլզ» փոթորկի պատճառով Պորտուգալիան փակում է 8 հազար դպրոց Թրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքում Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքը Իրանը շարունակում է վերականգնել հրթիռային զինանոցը․ ամսական կարող է արտադրել մինչև 50 բալիստիկ հրթիռ Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ 24 կարատանոց հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է ավելի քան 14,6 միլիոն դոլարով «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում առաջացել են որոշակի խափանումներ․ ՊԵԿ Սի Ծինփինը հայտարարել է, որ Թայվանի վերամիավորումը Չինաստանի հետ անխուսափելի է Պուտինը բանակցում է Թրամփի բանագնացների հետ․ Մոսկվայում քննարկում են Ուկրաինայի պատերազմի ավարտը Վանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար Gazel-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել է Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարի հետ 

«Հրապարակ»․ Կգնա՞ Նիկոլ Փաշինյանը Բաքու

Օրվա խորհուրդ

«Հրապարակ» թերթը գրել է.

Չնայած Հայաստան-Ադրբեջան կեղծ խաղաղության օրակարգը փաստացի փակուղում է հայտնվել, խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության շուրջ դիվանագիտական հայտարարությունների պակաս չկա։ Ու չնայած, այսպես կոչված, սահմանազատման եւ սահմանագծման հարցերով Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովներն անգամ նախապես հայտարարված կանոնակարգը հաստատել չկարողացան, գործընթացի արտաքին շահառուները շարունակում են լավատեսություն տարածել։


Վաշինգտոնում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում արված հայտարարություններն այդ շարքից են։ Նախ, գործընթացի քավորը՝ Միացյալ Նահանգները, պետքարտուղարի մակարդակով հայտարարեց, թե «Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են՝ հասնելու վերջնական համաձայնության», չնայած Բլինքեն-Ալիեւ-Միրզոյան վաշինգտոնյան հանդիպումն ընդամենը հանդիպում էր՝ հանդիպման համար։ Նախօրեին էլ Թուրքիայի նախագահ Էրդողանն էր խոսել հայ-ադրբեջանական հաշտեցման մասին․ «Մենք ցանկանում ենք տեսնել այս հաշտությունը որքան հնարավոր է շուտ։ Հայաստանի վարչապետի հետ հանդիպումներում տեսնում ենք, որ այս ուղղությամբ դրական քայլեր են արվում։ Եղբայրս՝ Իլհամը, ինձ հետ հանդիպումներում ասել է, որ ինքն էլ է դրական քայլերի կողմնակից»։ 

Իր հերթին Մակրոնը` նույն Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, վերահաստատել է Փարիզի աջակցությունը Երեւանի ու Բաքվի երկխոսությանը, ինչպես նշել էր Ֆրանսիայի նախագահը, ուղղված հնարավորինս շուտ խաղաղության պայմանագրին հասնելուն։ Բոլոր կողմերի հայտարարություններում կարմիր թելի պես անցնում է որեւէ արդյունք՝ թեկուզ թղթի վրա, գրանցելու ուղերձը։ Տարածաշրջանով հետաքրքրված ուժերն ուզում են հնարավորինս շուտ տեսնել դա՝ յուրաքանչյուրն իր շահերից ելնելով, որոնց մասին առիթ ունեցել ենք խոսելու։ 

Ալիեւն իր հերթին վերջերս խոսել էր ոչ թե խաղաղության համաձայնագրի ստորագրման, այլ դրա սկզբունքների շուրջ համաձայնության նախաստորագրման մասին, չնայած Երեւանի պատրաստակամությանը՝ մեկ ամսում պայմանագիր ստորագրել։ Բաքվի նոր ու հերթական նախապայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջն է, ինչը, փաստացի, հուլիսի 4-ի ուղերձով Նիկոլ Փաշինյանն ընդունեց ի կատար։ 

«Խաղաղության պայմանագրի տեքստի կամ առնվազն դրա հիմնական սկզբունքների վրա աշխատանքը հնարավոր կլինի ավարտել մի քանի ամսվա ընթացքում: Կարծում եմ՝ դա կարող է լինել հնարավոր տարբերակներից մեկը՝ հասնել հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության, նախաստորագրել դրանք, այնուհետեւ աշխատել տեքստի վրա»,- հուլիսի 1-ին ասել է Իլհամ Ալիեւը։ Ճիշտ է, Ալիեւը խոսում է ինչ-որ սկզբունքների նախաստորագրման մասին, բայց «մի քանի ամսվա ընթացքում» շեշտադրումը, այսինքն` նոյեմբերը, շարունակում է ակտուալ մնալ այն իմաստով, որ ավելի վաղ ադրբեջանական կողմն Ալիեւի խորհրդական Էլչին Ամիրբեկովի շուրթերով հայտարարել էր Բաքվում նախատեսվող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP-29) միջազգային համաժողովի շրջանակներում փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին։ 

Դեռ մայիսի 7-ին՝ իր ասուլիսում Փաշինյանը հայտարարել էր, որ Երեւանը համաձայն է մինչեւ նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ, սակայն բանակցային հարթակներում համաձայնեցված սկզբունքները պետք է արձանագրել խաղաղության պայմանագրում։ Այս հայտարարությունները, իհարկե, պատահական լինել չեն կարող։ Մանավանդ որ COP-29 համաժողովի շրջանակում փաստաթղթի ստորագրման թեզը սկսել են շրջանառել նաեւ մերձիշխանական քարոզիչ-վերլուծաբանները։ Նրանցից, օրինակ, Արեգ Քոչինյանը, հանրային բաց փաստաթղթերի ու հայտարարությունների հիման վրա սեփական վերլուծություններն անելով, չէր բացառել, որ նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը կարող է մեկնել Բաքու՝ մասնակցելու  ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսին ու հենց Բաքվում էլ նախաստորագրել ինչ-որ փաստաթուղթ։ «Չեմ բացառում, որ դա լինի հենց COP-ի ընթացքում, պայմանով, որ, իհարկե, Բաքվից վերադառնալուց Հայաստանի վարչապետն իր հետ կբերի նաեւ Բաքվում պահվող բոլոր ռազմագերիներին»,- «Ազատությանն» ասել էր իշխանական քարոզիչը։ Դաշտ նետված այս հայտարարությունը հիմք է տալիս չբացառելու, որ արդեն իսկ հասարակությունից թաքուն կուլիսային բանակցություններ կարող են ընթանալ Փաշինյանի՝ Բաքու հնարավոր այցի շուրջ։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերին Ադրբեջանում մեծամասշտաբ միջազգային կոնֆերանս է սպասվում։ Բաքվում ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի՝ COP-29-ի անցկացումը կայացել է Հայաստանի իշխանությունների զիջման շնորհիվ։ Հայաստանը հօգուտ Բաքվի հանել էր համաժողովն ընդունելու իր թեկնածությունը։ COP-29-ը գրանդիոզ միջոցառում է լինելու, այդ օրերին աշխարհի 198 երկրից հազարավոր գործարարներ, կլիմայի եւ մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստներ ու քաղաքական գործիչներ կայցելեն Բաքու, եւ Ալիեւը լավագույնս կօգտագործի այդ հնարավորությունը՝ արցախյան վերջին պատերազմում իր հաղթանակն ամրագրելու եւ Արցախի զավթումը լեգիտիմացնելու համար։ Մի կողմից, Ալիեւը վերջնական փաստաթուղթ չի ստորագրի՝ իր զավթողական ձեռքերը որեւէ պարտավորությամբ չկապելու համար, որպեսզի նորանոր նախապայմաններով ավելին ստանա Հայաստանի թուլամորթ իշխանություններից, մյուս կողմից՝ նախաստորագրելով սկզբունքները, ինչպես ինքն է ասում, թղթով կամրագրի Փաշինյանի իշխանության կողմից սկուտեղի վրա իրեն մատուցված Արցախը՝ «որպես Ադրբեջանի մաս»։ Ալիեւը հասկանում է, որ հարմար պահից պետք է օգտվել․ փոխվում է միջազգային իրավիճակը, փոխվում են տրամադրությունները նաեւ Հայաստանի ներսում։ Փաշինյանի վարկանիշն ամեն օրվա հետ էլ ավելի է ձգտում զրոյի, մի օր նա կարող է նաեւ իշխանություն չլինել։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Չարլզ» փոթորկի պատճառով Պորտուգալիան փակում է 8 հազար դպրոցԹրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքումՈւշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետԷջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքըԻրանը շարունակում է վերականգնել հրթիռային զինանոցը․ ամսական կարող է արտադրել մինչև 50 բալիստիկ հրթիռՍուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրԻսրայելը հարվածել է Գազայի հատվածում գտնվող բժշկական կենտրոնին․ առնվազն 6 մարդ զոհվել էԽցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ24 կարատանոց հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է ավելի քան 14,6 միլիոն դոլարովԻՀՊԿ. Հորմուզի նեղուցում ավելի քան 4 մլն բարել նավթ տեղափոխող երկու գերխոշոր լցանավ է պայթել«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում առաջացել են որոշակի խափանումներ․ ՊԵԿՍի Ծինփինը հայտարարել է, որ Թայվանի վերամիավորումը Չինաստանի հետ անխուսափելի էՀյուսիսային Կորեան ռազմական պատասխան է խոստացել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ստորջրյա ուժերի ընդլայնմանըՉի կարելի մարդկանց մահերը ներկայացնել որպես վիճակագրությունEl Mundo. Իսպանիայում համընդհանուր գործադուլի ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվելՊուտինը բանակցում է Թրամփի բանագնացների հետ․ Մոսկվայում քննարկում են Ուկրաինայի պատերազմի ավարտըՎանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար Gazel-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել էՍրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարի հետԿարո՞ղ է Նեթանյահուն անցումային կառավարության պայմաններում պատերազմ սկսել Իրանի դեմԳեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿՆախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է«Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը կհատկացվի ՆԳՆ-ինԸնդդիմադիր քաղաքական գործունեությունը համարվում է հանցագործությունԻշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը«Հերա» տիեզերանավը մանրամասն ուսումնասիրում է ՆԱՍԱ-ի կողմից հարվածված աստերոիդըՈւիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ էԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP-ի իրականացմանն առնչվող օրենսդրական փաթեթըԱշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից և կգործի մինչև լուսաբացԵղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացելՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ինՀայաստանից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսովԱՄՆ-ում քաղաքական պայքար և Բրազիլիայի նոր էներգետիկ ծրագիրը ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստՕգտվե՛ք «Road Control» հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը. ՆԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀարավային Կարոլինայում կենդանի թաղված տղայի հայրը մեղադրվում է սպանության փորձի մեջՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԲացել է պատուհանն ու բնակարանից կենցաղային էլեկտրական սարքեր գողացելԱրմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան ԱբրահամյանՍպասվում է առանց տեղումների եղանակՄի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 12Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ»Չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը․ Գերասիմ ՎարդանյանՈւիթքոֆը և Քուշները ժամանել են Մոսկվա «Հրապարակ». Իշխանությունը հույս ունի, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»
Ամենադիտված