Հոլիվուդյան հայտնի դերասանուհին կորցրել է 18 միլիոն դոլար
Օրվա խորհուրդ
Հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունը խոստովանել է, որ ինսուլտից հետո, վերականգնման ընթացքում կորցրել է իր խնայողություններից 18 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։ «Այդ ժամանակ մարդիկ օգտվեցին իմ հնարավորություններից։ Երբ ես վերադարձա, իմ բանկային հաշվի ողջ գումարն անհետացավ։ Իմ սառնարանը, հեռախոսը, ամեն բան ձեւակերպվել էր այլ մարդկանց անունով»,- ասել է Սթոունը։
Նա ընդգծել է, որ իրենց բոլորովին առանց խնայողությունների են թողել։ Դերասանուհին խոստովանել է, որ կաողացել է հաղթահարել իր հետ պատահած դժվար իրավիճակը։ Խորհուրդ է տվել երբեք չարություն եւ նեղվածություն չպահել սրտում, քանի որ այդ դեպքում մարդը կդառնա իր բացասական էմոցիաների գերին։ Դերասանուհին ասել է, որ ինսուլտից հետո վերականգնվելու համար պահանջվել է իրենից ութ տարի։ Տեղի ունեցածը հիմնովին փոխել է իր մտածողությունն ու ուղեղի աշխատանքը, ասել է Շերոն Սթոունը։
