«Առավոտ». Հայաստանցի բարեգործները
Հայկական Մամուլ
«Վերջնական թվերը չգիտեմ, թե որտեղից ինչքան է հավաքվել, Հայաստանից ինչքան է հավաքվել: Հարցն ի՞նչ է, ակնկալությունն ի՞նչ է: Ես որևէ արտառոց բան չեմ տեսնում: Ուղղակի մի քիչ տարօրինակ է թվում, որ այդ կուսակցությունը, այդ մարդիկ' պիտի նման կարծիք հայտնեն, մանավանդ, որ գումարի առյուծի բաժինը սփյուռքն է նվիրաբերել: Հայաստանյան իշխող, Հայաստանի մեծահարուստներից երևի ակնկալելի կլիներ, որ դրա կրկնապատիկը հավաքված լիներ, որովհետև հնարավորությունների առումով բոլորն էլ շատ մեծ հնարավորություններ ունեն, բայց արի ու տես, որ այդպիսի բան չկա: Բարեգործությունն այդ մարդկանց համար ավելի շատ քաղաքական նպատակ է հետապնդում, քան իսկական բարեգործություն»,- «Առավոտ»-ի խնդրանքով անդրադառնալով իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի' համահայկական դրամահավաքի առիթով Սփյուռքից արտահայտած դժգոհություններին, ասաց ՍԴՀԿ ԿՎ անդամ Համբիկ Սարաֆյանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին