Դեմի Մուրի նոր զուգընկերն իրենից փոքր է 24 տարով
Աշխարհ
Հոլիվուդյան աստղի նոր ընկերը 8 տարով փոքր է նրա նախկին ամուսնուց՝ Էշտոն Կաթչերից։ 50-ամյա Դեմի Մուրն սկսել է հանդիպել 26-ամյա արտ դիլլեր Վիտո Շնաբելեի հետ։ Զույգը ծանոթացել է երեկույթներից մեկի ժամանակ։
«Նրանք գրեթե ողջ երեկոն միասին են անցկացրել։ Պարել են, և թվում էր, ուրիշ ոչ ոքի չեն նկատում»,-պատմում են ականատեսները, ովքեր ներկա են եղել այդ երեկույթին։ Ըստ նրանց՝ Դեմի Մուրը և նրա նոր զուգընկերը սկսել են ավելի շատ ժամանակ անցկացնել միասին՝ միաժամանակ աշխատելով չցուցադրել իրենց հարաբերությունները, գրում է news.guru.ua-ն։
Աստղի ընկերը առաջին անգամ չէ հարաբերությունների մեջ մտնում իրենից բավականին մեծ ու հայտնի մարդու հետ։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան