Ազատի ջրամբարում քաղաքացի է խեղդվել
Օրվա խորհուրդՀունիսի 11-ին, ժամը 17։26-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզում՝ Ազատի ջրամբարում, քաղաքացի է խեղդվում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարականխումբը: