ԱՄՆ-ն 1,5 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային
Օրվա խորհուրդԱՄՆ-ն ավելի քան 1,5 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ոլորտի, հումանիտար կարիքների և քաղաքացիական անվտանգության համար Միջազգային զարգացման գործակալության (USAID) և ԱՄՆ Պետդեպարտամենտի միջոցով, հայտնել են Սպիտակ տանը, գրում են միջազգային ԶԼՄ-ները:
«Քամալա Հարիսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կտրամադրի ավելի քան 1,5 միլիարդ դոլար Ուկրաինայի ժողովրդին աջակցելու համար», - ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Ինչպես նշվել է, այս գումարը ներառում է 500 միլիոն դոլար էներգետիկ աջակցության նոր ֆինանսավորում և 324 միլիոն դոլարի նախկինում հայտարարված միջոցների վերահղում Ուկրաինայի էներգետիկ կարիքների համար: