Սաշիկ Սարգսյանի որդին դուրս է գրվել հիվանդանոցից
Հայաստան
Lurer.com-ին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ նոյեմբերի 27-ի գիշերը՝ ժամը 23-ի սահմաններում, «Ռենջ Ռովեր» առանց պետհամարանիշի մեքենայով վթարի ենթարկված Նարեկ Սարգսյանը, ով Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի տղան է, երեկ առավոտյան դուրս է գրվել բժշկական կենտրոնից։
Մեքենայում եղել է երեք հոգի. բոլորը տեղափոխվել են հիվանդանոց: Նարեկ Սարգսյանի մոտ ավտովթարի արդյունքում եղել է ոտքի մկանի գերձգվածություն:
«Ձեռքի, ոտքի թեթևակի սալջարդեր են ունեցել երեք երիտասարդները, որևէ բժշկական միջամտության կարիք չի եղել, գիշերն են անցկացրել մեզ մոտ, առավոտյան դուրս են գրվել»,- ասաց բաժնի վարիչը:
Հիշեցնենք, որ առանց համարանիշի ավտոմեքենան Պարոնյան փողոցում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը՝ ամբողջովին վնասվելով: Այս մասին, սակայն, ոստիկանության կայք-էջում այդպես էլ տեղեկություն չեղավ:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի