Ռուսաստանն ու Հյուսիսայինզ Կորեան ռազմավարական գործընկերության համաձայնագիր կստորագրեն
ԱստղագուշակՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կստորագրեն Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Նախագահի հրամանը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։
Նշվում է, որ Պուտինը մտադիր է պայմանագիր ստորագրել ԿԺԴՀ-ի ղեկավարի հետ հանդիպմանը։
«Մենք նպատակահարմար ենք գտնում ամենաբարձր մակարդակով ստորագրել այս հրամանով նախատեսված համաձայնագիրը»,- ասվում է փաստաթղթում։