Փոքրիկ հայ «Բիթլներ»–ը՝ հաղթանակի ճանապարհին (լուսանկարներ)
Հասարակություն
«Compass Band» խմբի տղաներն Ամստերդամի HMH Arena-ում իրենց ելույթի երկրորդ փորձն են արել: Այս մասին հայտնում է junioreurovision.tv-ն:
Ինչպես նշել էինք ավելի վաղ, տղաները՝ 13-ամյա Դավիթը, Արշավիրը, Արամը և Աբրահամը, իրենց հերթին արդեն նշել էին, որ քանի որ շատ են սիրում «Բիթլս», բեմում էլ հենց նրանց ոճով են հանդես գալու: «Չենք կրկնօրինակում, փորձում ենք նմանվել»,- ասել էր տղաներից մեկը: Այդ փորձի լուսանկարներից արդեն կարելի է դատել, թե ինչ տեսք են ունենալու տղաները:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2012»-ը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին: Հայաստանը ներկայացնելու են «Compass band»-ի տղաները՝ «Sweetie baby» երգով:
{gallery}043{/gallery}


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը