Սրբազան շարժման առաջիկա անելիքները
ՎրաստանԱռաջիկա ուրբաթից սկսած՝ Շարժումը այցելելու է մարզեր: Քաղաքական-հասարակական ուժերին դրանց մասին տեղեկացնելու ենք: Պետք է գնանք գյուղերով, ամեն տուն մտնելով: Մենք մարդ բերելու հետևից չպետք է գնանք: Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը:«Գնալու ենք ժողովրդի մոտ, տեղում խոսենք և աջակցենք նրանց, որովհետև տեղերում էլ են ինքնաբուխ շատ բաներ կատարվում։ Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքները կլինեն հինգշաբթի և երկուշաբթի օրերը, եկեղեցու բակում բացվելու է նաև գիրք, որտեղ իրենց տվյալները կարող են թողնել Սրբազան շարժմանը միացած քաղաքացիները»,- ասել է նա: