«Անծանոթի» Արամի զարմանքն ու զայրույթը՝ Ֆրանսիայում
Հասարակություն
Դերասաններ, ամուսիններ Սարգիս Գրիգորյանն ու Մանոն, վերջերս հնգօրյա հանգիստ են ունեցել սիրահարների երկիր համարվող Ֆրանսիայում:
Ֆրանսիա մեկնելու առիթը Սարգիսի աշխատանքային հրավերն է եղել: Թեև զույգի հանգիստը չպլանավորված է ստացվել և նկարահանումների ու ստեղծագործական աշխատանքի պատճառով զույգը ստիպված է եղել շուտ վերադառնալ, դա չի խանգարել նրանց իրենց համար բացահայտել Ֆրանսիան: Նրանք փորձել են քիչ ժամանակում հնարավորինս շատ բան տեսնել:
Մանոն նշեց, որ Ֆրանսիայի «համը բերաններն է մնացել»:
Դերասանին ամենաշատը տպավորել է Ֆրանսիայի շենքերի ճարտարապետությունը և ստիպել մտածել՝ մի՞թե այն տարիներին հնարավոր է եղել նման գեղեցկություն ստեղծել: Դա անհնար է թվում նույնիսկ այս դարում:
Սարգիսը նկատել է նաև մարդկանց ցածր խոսելը. «Նույնիսկ այն վայրերում, որտեղ շատ մարդիկ էին հավաքված, այնքան աղմուկ չկար, ինչպես սովորաբար Հայաստանում է լինում»:
Զույգը Ֆրանսիայից բալիկների համար հագուստներ ու տարբեր պարագաներ, ինչպես նաև երկիրը խորհրդանշող հուշանվերներ է գնել: Բալիկներն էլ, մեծ ուրախությամբ են սպասել հանգստի մեկնած ծնողներին ու ողջունել՝ «Ի՞նչ ես բերել ինձ, պապա» արտահայտությամբ:
Ե՛վ Սարգիսը, և՛ Մանոն առաջին անգամ են եղել Ֆրանսիայում և խոստովանում են, որ հինգ օրում անհնար էր ամբողջությամբ բացահայտել այն: «Ժամանակ չունենալու պատճառով նույնիսկ «Լուվր» չենք կարողացել մտնել: Ապագայում գուցե կրկին հանգստի մեկնենք Ֆրանսիա, բայց 20 օրով»,- esyes.am-ի հետ զրույցում նշեց Մանոն:
{gallery}046{/gallery}


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը