Զինվորական ծառայության են մեկնել Վանաձոր և Փամբակ համայնքների նորակոչիկները
Օրվա խորհուրդ
ՀՀ ՊՆ Լոռու մարզի զինվորական կոմիսարիատի Վանաձորի բաժանմունքից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնել Վանաձոր և Փամբակ համայնքների ամառային զորակոչի առաջին նորակոչիկները:
Նրանց ծառայության են ճանապարհել Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Սամվել Գևորգյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, զինակոչիկների հարազատներ ու ընկերներ:
Ողջունելով ներկաներին՝ Հովհաննես Ավետիսյանը Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից տղաներին մաղթել է խաղաղ ու անփորձանք ծառայություն, բարի վերադարձ:
Նորակոչիկներին անփորձանք ծառայություն է մաղթել նաև Սամվել Գևորգյանը:
