«Ժողովուրդ». Կոռուպցիան ու Սերժ Սարգսյանը
Հայկական Մամուլ
Իշխանական քարոզչամեքենան այս օրերին աշխատում է աննկատ պահել France 3 հեռուստաընկերությանը տված Սերժ Սարգսյանի հարցազրույցը: Իսկ պատճառը ՀՀԿ առաջնորդի սկանդալային հայտարարություններն են: «Մեր երկրում, ճիշտ է, կոռուպցիա կա, բայց դա նոր բան չէ, վաղուց է մտած»,- անկեղծացել է Ս. Սարգսյանը:
Իհարկե, այն, որ ՀՀ-ում կոռուպցիան նոր բան չէ, այլ արմատավորվել է վաղուց, հայտնի փաստ է: Բայց ուշագրավն այն է, որ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը հաշտվել է այդ իրողության հետ ու հուսահատ կերպով իրավիճակի պատասխանատվությունը գցում է իր վրայից' ըստ էության, արդարացնելով և´ տիրող կոռուպցիան, և´ այդ հարցում իրենց անգործությունը: Ու երբ Հայ ազգային կոնգրեսը քննադատում է գործող ռեժիմին այդ արատների համար, միանգամից սկսում են բղավել, թե' «բա ձեր ժամանակ»:
«Իսկ ի՞նչն է խանգարում Ս. Սարգսյանին' արմատախիլ անել նախկինից ժառանգած արատավոր երևույթները: Կարծում ենք' կհամաձայնեք, որ մեթոդը պարզ է. պետք է պարզապես հրաժարվել կոռուպցիոն ծագում ունեցող գումարների սեփական բաժնեմասից»,- հավելում է «Ժողովուրդ»–ը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին