«Առավոտ». ՌԴ քաղաքականությունը նշանակություն չունի ՀՀ արտագաղթի առումով
Հայկական Մամուլ
«Առավոտ»-ի հետ զրույցում վաշինգտոնաբնակ ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն անդրադառնալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի քննադատությանը' ուղղված ՌԴ միգրացիոն ծառայությունների կողմից իրականացվող «Հայրենակիցներ» ծրագրին, նկատեց.
«Կարծում եմ, որ այդ հարցը այնքան էլ կախված չէ ՌԴ միգրացիոն ծառայությունների կողմից իրականացվող «Հայրենակիցներ» ծրագրի քաղաքականությունից: Մարդիկ գնում են այնտեղ, որտեղ իրենց ավելի հարմար է և շահավետ ապրել: Եթե մարդկանց համար ավելի շահավետ է ՌԴ-ն, նրանք ավելի հարուստ են ապրում ՌԴ-ում, այդ դեպքում որևէ արձանագրությամբ, որևէ հռչակագրով նրանց հետ չես պահի այդ քայլից: Ուստի այնքան էլ մեծ նշանակություն չունի, թե ինչպիսին է ՌԴ քաղաքականությունը «Հայրենակիցներ» ծրագրի շրշանակներում, առավել ևս, որ Մոսկվայի քաղաքականությունն այնքան էլ հետևողական չէ և խափանումներ է թույլ տալիս»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին