«ՀԺ». Ծառուկյանն իր որոշման մասին կհայտնի առաջիկա օրերին
Հայկական Մամուլ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը երեկ ԶԼՄ-ներին հայտնել է, որ ԲՀԿ-ն առաջիկա նախագահական ընտրություններին իր մասնակցության ձևաչափի մասին կհայտարարի դեկտեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում։ Ենթադրվում է, որ ԲՀԿ-ի կամ ավելի ճիշտ՝ Գագիկ Ծառուկյանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 4– ին կամ՝ որ առավել հավանական է, 5-ին։ Բանն այն է, որ առաջիկա օրերին Ծառուկյանը մեկնելու է Բրյուսել, ի դեպ՝ ոչ մենակ, այլ ԲՀԿ պատվիրակության կազմով։ ԲՀԿ– ից առայժմ չեն մանրամասնում, թե որն է այդ այցի նպատակը, և ինչ հանդիպումներ են նախատեսված Բրյուսելում։ Եվ միայն վերադառնալուց հետո, հավանաբար, կհրապարակվի ԲՀԿ-ի որոշումը։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին