Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Երևանում ուժեղ երկրաշարժի թեմայով մեծ ուսումնավարժություն կանցկացվի

Հայաստան

Նոյեմբերի 30-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ուժեղ երկրաշարժի թեմայով խոշոր հրամանատարաշտաբային ուսումնավարժություն է անցկացնում Երևանում։

Միջոցառմանը ներգրավված են ՀՀ պետական կառավարման մարմինների, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության բոլոր ստորաբաժանումների, Շիրակի մարզպետարանի, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցներ, Երևանի արտակարգ իրավիճակների մշտական գործող և տարհանման հանձնաժողովները, ինչպես նաև ՄԱԿ-ի աղետների կառավարման թիմը։

Ըստ կառավարման մակարդակի' ուսումնավարժությունը երկաստիճան է։ Այն ընդգրկում է ՀՀ արտակարգ իրավիճակների պետական հանձնաժողովը, որը տեղակայված է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայի շենքում, իսկ Երևանի արտակարգ իրավիճակների մշտական գործող ու տարհանման հանձնաժողովները՝ Երևանի քաղաքապետարանում։

Ուսումնավարժության հիմնական նպատակներն են՝

- ստուգել և կատարելագործել ՀՀ ԱԻ պետական և Երևանի ԱԻ մշտական գործող ու տարհանման հանձնաժողովների հմտությունները և ունակությունները.

- ստուգել արտակարգ իրավիճակներում արձագանքող ուժերի և միջոցների պատրաստականությունը՝ փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ.

- կատարելագործել կառավարման մարմինների և արձագանքող ուժերի փոխգործակցությունը.

- ստուգել ՀՀ ԱԻՆ և Ճապոնիայի զարգացման միջազգային համագործակցության գործակալության (JICA) համատեղ մշակած Երևանի աղետի կառավարման պլանը։

Մտահղացման համաձայն' նոյեմբերի 30-ին, ժամը 06.37-ին ՀՀ Կոտայքի մարզում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդով երկրաշարժ, որի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, էպիկենտրոնը՝ Գառնի համայնքից 8 կմ հյուսիս-արևելք:

Ավերվել են հազարավոր շինություններ, կան մարդկային զոհեր: Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Երևանում՝ հատկապես Ավան, Նոր Նորք և Արաբկիր վարչական շրջաններում: Ըստ կանխատեսումների կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ:

Շարքից դուրս են եկել Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը: Բազմաթիվ վթարներ են տեղի ունեցել կոմունալ ցանցերում' գազամատակարարման, էլեկտրամատակարարման համակարգերում և տրանսպորտային հաղորդակցության ուղիներում: Առաջացել են հրդեհների բազմաթիվ օջախներ, վնասվել են հիվանդանոցները և կենսաապահովման կազմակերպությունները: Հազարավոր մարդիկ մնացել են անօթևան: Նրանք փորձում են փլատակներից դուրս բերել իրենց տուժած հարազատներին՝ աշխատելով ձեռքով և ձեռքի տակ եղած գործիքներով:

Երկրաշարժի հետևանքով մասնակի փլվել են Երևանի քաղաքապետարանի, ՀՀ արտաքին գործերի նախարարության վարչական շենքերը: Վնասվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի վարչական շենքը և թռիչքուղին:

ՀՀ կառավարությունն օգնության խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը:

Ուսումնավարժության առաջին (տեսական) փուլում իրականացվել է մասնակիցների ազդարարում և հավաք։ Ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետը զեկուցում է ստեղծված իրավիճակի մասին:

Ուսումնավարժության ղեկավարը խնդիր է դնում մասնակիցների առաջ՝ երկրաշարժի գոտում իրավիճակի բացահայտման և բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:

Արտակարգ իրավիճակների պետական հանձնաժողովը հետախուզության տվյալների հիման վրա գնահատում է ստեղծված իրավիճակը։ Գործարկվում են ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների բոլոր մակարդակի պլանները:

Երևանի արտակարգ իրավիճակների մշտական գործող հանձնաժողովը իրականացնում է տեղեկատվության հավաք երկրաշարժի գոտուց, գնահատում իրավիճակը և ամփոփում առաջարկությունները՝ բնակչության պաշտպանության վերաբերյալ որոշումներ ընդունելու համար:

Բնակչությանը լրատվամիջոցների օգնությամբ պարբերաբար տրվում է ստեղծված իրավիճակի և իրականացվող աշխատանքների մասին տեղեկատվություն:

Հանձնաժողովներն ամփոփում են «աղետի գոտուց» ստացված տեղեկություններն ու առաջարկություններ ներկայացնում փրկարարական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ համապատասխան որոշումներ կայացնելու համար։

Ուսումնավարժության երկրորդ (գործնական) փուլում իրականացվում են փրկարարական աշխատանքներ։

Ըստ սցենարի' Երևանի կայարանամերձ հրապարակում գտնվող կիսակառույց հյուրանոցային համալիրի շենքում տեղի է ունեցել փլուզում, փլատակներում են մնացել մարդիկ և անհրաժեշտ է շենքի վերին հարկերից տարհանել մարդկանց: Շենքում բռնկվել է հրդեհ: Նույն հրապարակի ոստիկանության նախկին հենակետի մոտ վթարի է ենթարկվել ամոնիակ տեղափոխող ավտոգլանատակառ, ինչի հետևանքով մթնոլորտ է արտանետվել 3 տոննա ամոնիակ:

Իրականացվում են փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ: Տուժած բնակչությունը տարհանվում է անվտանգ տարածք: Վիրավորներին ցուցաբերվում է առաջին բուժօգնություն։

Ուսումնավարժության գործնական փուլին ներկա կգտնվի ԱԻ նախարար Ա. Երիցյանը պաշտոնատար այլ անձանց հետ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված