Կեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով Ֆրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներին Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան Նեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համար Հաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստը Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին Լավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածություն Թրամփին մեղադրել են բռնաբարության մեջ «Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը 

«Հրապարակ». Ռուբեն Հակոբյանը կհրաժարվի՞ մանդատից

Հայկական Մամուլ

Օրերս լուրեր տարածվեցին, թե «Ժառանգություն» կուսակցությունում ներկուսակցական կոնֆլիկտները շարունակվում են: Այդ լուրերի համաձայն, այստեղ փորձում են մանդատից հրաժարեցնելու ռեկորդ սահմանել: Ըստ «Հրապարակ»-ի' այս անգամ կուսակցության հիմնադիրները' Անահիտ Բախշյան, Արմեն Մարտիրոսյան և այլք, պահանջում են, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր մանդատը վայր դնի, որպեսզի նրա փոխարեն Աժ անցնի հին գվարդիայի մեկ այլ ներկայացուցիչ' նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը: «Ժառանգությանը» մոտ կանգնած շրջանակներից հայտնում են, որ խնդիրն առժամանակ սառեցվել է, և, ամենայն հավանականությամբ, այն նոր թափով կընթանա դեկտեմբերի 2-ից հետո: Այս օրն է Ավանում կայանալու արտահերթ ընտրություն, որին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Ստյոպա Սաֆարյանը: Այդ ընտրությունների արդյունքներից հետո թերևս պարզ կդառնա' ժառանգականներն ընթացք կտա՞ն իրենց գործին, թե՞ ոչ: Մինչ այդ, ասում են, կուսակցության հիմնադիր կազմը այդպես էլ չի համակերպվում խորհրդարանական ընտրությունների ժամանակ կատարվածի հետ, և հերթական անգամ օղակը սեղմում են Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ' պահանջելով սրբագրել նախկին սխալը: «Ժառանգության» ղեկավարի ձեռամբ կուսակցության ակտիվ պատգամավորներն ընդգրկվեցին կուսակցության համամասնական ցուցակի ոչ անցողիկ հորիզոնականներում և դուրս մնացին, նրանց փոխարեն խորհրդարան եկան նորանուն «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երկու անդամները և համեմատաբար նորելուկ ժառանգական Ռուբեն Հակոբյանը:

Ապա հետևեց Րաֆֆի Հովհաննիսյանի' մանդատից հրաժարվելու անհասկանալի քայլը: Հենց այդ ժամանակ էլ խոսակցություններ կային, թե Րաֆֆին մանդատը վայր է դնում հիմնադիրներից մեկին խորհրդարան գործուղելու նպատակով, սակայն Աժ մտավ կուսակցության ցուցակում հանգրվանած հասարակական գործիչ Թևան Պողոսյանը, այս ամենի արդյունքում տեղի ունեցավ դաշնակից կուսակցության հետ հայտնի ապահարզանը: Եվ հիմա, նախագահական ընտրություններին ընդառաջ, հին գվարդիայի ներկայացուցիչները փորձում են ճնշել Րաֆֆի Հովհաննիսյանին, որպեսզի վերջինը պարտադրի նաև Ռուբեն Հակոբյանին: Սակայն եթե նույնիսկ Րաֆֆիին համոզեն, ապա, միևնույն է, դեմոկրատներն են խոչընդոտ հանդիսանալու, կուսակցության ցուցակում Սաֆարյանին նախորդում է ԱԴ-ական Մասիս Այվազյանը. այստեղից այսօր էլ շարունակում են պնդել, որ իրենց ցուցակը տեղաշարժման ենթակա չէ, հետևաբար, եթե անգամ Հակոբյանը հրաժարվի մանդատից, այն բաժին կհասնի Մասիս Այվազյանին: Մինչդեռ, ըստ լուրերի, «Ժառանգության» վետերանների թևը բավական մարտական է տրամադրված, նրանք չեն ներում Րաֆֆիին, որ «Ժառանգության» հինգ հոգանոց խմբակցության ընդամենը մեկ անդամը' Զարուհի Փոստանջյանն է խորհրդարանում: իսկ նախկին ՀՅԴ-ական Ռուբեն Հակոբյանին այստեղ, բացառությամբ Զարուհի Փոստանջյանի, այդպես էլ չեն կարողանում ընկալել որպես «Ժառանգության» անդամ:

Սակայն կուսակցությունից երեկ կտրուկ հերքեցին այս տեղեկությունները: «Հերիք ա մուտիլովկայով զբաղվեք, ձեր ցավը տանեմ»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում այսպես արձագանքեց լուրերին Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, որի կարծիքով, «լուրն այնքան անհեթեթ է», որ ինքը չի ցանկանում մեկնաբանել: «Եթե իսկապես նման տեղեկություններ են տարածվել, ապա դա տարածողները ընդամենը ցանկանում են սենսացիոն ինչ-որ բան գրել»,- շարունակեց տիկին Բախշյանը' բացառելով նման տարբերակ: «Ինձ նույն հարցով ինչ-որ մեկն էլ է զանգել, և ես խորհուրդ եմ տվել լուրջ գործերով զբաղվել, նույնն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս»,- իր հերթին ասաց «ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Բացառում եմ, որ նման բան կարող է լինել, բացառում եմ, որ այդպիսի քննարկում է եղել կամ խոսակցություն է եղել»,- ասաց նա: Գուցե «Ժառանգության» ղեկավարության վերջին գործողություննե՞րն են նման կասկածների և խոսակցությունների հիմքեր տվել: Մարտիրոսյանին հիշեցրինք, որ ԲՀԿ-«Ժառանգություն» կոնսուլտացիայից հետո հայտարարվեց, թե կուսակցության պաշտոնական տեսակետն արտահայտելու իրավունք ունեն միայն չորս հոգի' ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը և արտաքին կապերի պատասխանատու Ստյոպա Սաֆարյանը: Ռուբեն Հակոբյանի անունն այս շարքում չկար: Սկզբում կուսակցությունից փորձեցին կոծկել, թե այդպես է պահանջում իրենց կանոնադրությունը, սակայն հետո պարզվեց, որ կանոնադրությունում նման կետ չկա, և այս ամենն էլ ուղղված էր խմբակցության պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի և Զարուհի Փոստանջյանի դեմ, որոնք այնքան էլ հաճելի չէին արտահայտվել այդ կոնսուլտացիայի մասին: «Մեզ մոտ ոչ մեկ ստվերում չի հայտնվել, ամեն մեկս մեր պարտականություններն ենք իրականացնում, որևէ խնդիր չկա»,- հակադարձեց փոխնախագահը:

Երեկ չհաջողվեց լսել գլխավոր հերոսին' Ռուբեն Հակոբյանին, մոտ մեկ շաբաթ նրա հեռախոսն անջատված է ցույց տալիս, գրասենյակից հայտնեցին, որ Հայաստանում չէ, սակայն տեղյակ ենք, որ ընդամենը 2 օր առաջ է մեկնել Բրյուսել: Կվերադառնա դեկտեմբերի 2-ին: Սպասենք-տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգըԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է. ՊուտինԳևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ նվաճեց «Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը «Ձեր TRIPP-ը երկու Հայաստանը չի միացնելու»․ Աղվան Վարդանյանը՝ իշխանությանը«Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, իշխանությունը՝ տնտեսական նախագծի»․ Ղահրամանյան«Եթե մեր օրենսդրությունը կարգավորում է ամեն ինչ, ինչո՞ւ են TRIPP-ում նոր եզրույթներ»«Ընտրություններն ապալեգիտիմացնելու փորձերը չեն հաջողի»․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը«Առանց փողի զրո վարկանիշ ունեցող կուսակցություն եք»․ Դավոյանը՝ ընդդիմությանըԿարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոնՊատգամավորը ՍԱՏՄ-ից պահանջում է պարզաբանել՝ տրոպիլափս մակաբույծը հասե՞լ է Հայաստան«Ստեփանավանն էր ձեր ամենահարմար համայնքը, բայց պարտվեցիք»․ Չախոյանը՝ ընդդիմությանը«ՔՊ-ն 17 համայնքում ջախջախել է մյուս ուժերին»․ Խաչատրյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասինԳազատար է վնասվել. Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում էԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողըTRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջԵՊՀ ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով«TRIPP-ի դիմաց համարժեք ոչինչ չենք ստանում, միայն օդի մեջ խոստումներ են»․ ՔոչարյանՊուտինը նշել է, որ համաշխարհային գազի պահանջարկը կշարունակի աճել«Բոլոր ստորագրված թղթերը պատմության աղբանոցն են նետվել»․ Միրզոյանը՝ խաղաղության երաշխիքների մասին«Խաղաղությունը պետք է երաշխավորեն գերտերությունները, ոչ թե Ալիևը»․ ԱբրահամյանԿարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին«Ինչո՞ւ խաղաղությունը չեղավ առաջինը, հետո՝ TRIPP-ը»․ Վարդևանյանը՝ համաձայնագրերի մասինԱրարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄԹրամփը հպարտանում է Ղազախստանի հետ իր գործընկերությամբ և անհամբեր սպասում է Տոկաևի հետ հանդիպմանըԿատարի էմիրը և Իրանի նախագահը Մոսկվայում քննարկել են Հորմուզի շուրջ ստեղծված իրավիճակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերըԱճառյան 1-ին փակուղում երթևեկության փոփոխություն կլինի․ տեղադրվել են տեսախցիկներԶելենսկին մեղադրել է Արևմուտքին Ռուսաստանին օգնելու մեջ«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ ՂազարյանԳերմանիայում ամբոխի մեջ մխրճված վարորդը, հնարավոր է, ճանաչել է զոհերին#ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ
Ամենադիտված