ԱՄՆ-ն չի ճանաչում Պաղեստինի՝ ՄԱԿ-ի դիտորդ երկրի կարգավիճակը
ԱՄՆ
Վաշինգտոնը չի ճանաչում հինգշաբթի օրը ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձև, որը դիտորդ երկրի կարգավիճակ է շնորհում Պաղեստինին համաշխարհային կազմակերպությունում։ Ելույթ ունենալով ՄԱԿ-ի ԳԽ-ի նիստի ժամանակ՝ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը հայտարարել է, որ այս քայլը հակաարդյունավետ է և սպառնում է մերձարևելյան գործընթացին։
«Այս բանաձևը չի հաստատում, որ Պաղեստինը հանրապետություն է։ Չի կարելի մոտենալ իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծմանը երկու երկրի հիման վրա՝ այս դահլիճում զեղմելով կանաչ կոճակը։ Նույն կերպ բանաձևի ընդունումը չի ձևավորում պետություն հասկացությունն այնտեղ, որտեղ գործնականում այն գոյություն չունի և չի փոխում իրականությունը։ Այդ պատճառով այսօրվա քվեարկությունը պետք չէ դիտարկել որպես բավարար հիմք Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու համար»,-ներկայացրել է Ռայսը ԱՄՆ-ի դիրքորոշումը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին պաղեստինցիների հետ համերաշխության միջազգային օրը կայացած պատմական քվեարկությամբ՝ Պաղեստինի տարածքները դիտորդ-առաքելության կարգավիճակից ստացել են մեկ աստիճանով բարձր, այն է՝ ոչ անդամ դիտորդ երկրի կարգավիճակ, ինչը բուռն հակազդեցության է հանդիպել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից:
Այս պատմական հաղթանակը կայացավ Ա


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)