Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Վիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կան COP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատ Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները Դու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ Փաշինյանին Կիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանել Կոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել են Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովին Ղազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծեն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետ Գրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումները Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) 

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցն Աֆղանստան (լուսանկարներ)

Հայաստան

2012թ. նոյեմբերի 25-ից 28-ը կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն, որտեղ ընթացող խաղաղության աջակցության գործողություններին ներգրավված են հայ խաղաղապահները:

Արաբական Միացյալ Էմիրություններով տարանցիկ Աֆղանստան մեկնելիս պատվիրակությունը, ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 25-ին հայկական եկեղեցում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել հայկական սփյուռքի համայնքների դերը մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին սատարելու գործում, պատասխանել է համայնքի ներկայացուցիչներին հուզող հարցերին:

Նոյեմբերի 26-ին Քաբուլում գտնվող Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի' ԱՅՍԱՖ-ի զինավանում կայացել է Ս. Օհանյանի հանդիպումը ԱՅՍԱՖ ռազմագործողության հրամանատարության հետ: Հանդիպման ժամանակ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Նիք Քարթերը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության ներդրումը Աֆղանստանում անվտանգության և կայունության հաստատման գործում, գովեստի խոսքեր է արտահայտել հայ խաղաղապահների հասցեին' մասնագիտական բանիմացության և առաքելության նպատակներին նվիրվածության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԱՅՍԱՖ օպերացիայի ընթացքին և Աֆղանստանում տևական խաղաղության հաստատման ուղղությամբ հետագա անելիքներին առնչվող հարցեր:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարին ընդունել է Աֆղանստանի պաշտպանության նախարար Բիսմալա Խան Մոհամադին: Հանդիպման ժամանակ Աֆղանստանի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը և հայ խաղաղապահներին' Աֆղանստանում կայունությւան հաստատմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին իրենց շարունակական ավանդը ներդնելու համար, բարձր է գնահատել հայ խաղաղապահների դերը' ինչպես Աֆղանստանում խռովարարության դեմ պայքարին մասնակցելու, այնպես էլ Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերի կայացման գործին խորհրդատվական և հրահանգչական օժանդակություն ցուցաբերելու համար: Պատասխան խոսքում Ս.Օհանյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հանձնառությունը' Աֆղանստանում տևական անվտանգության հաստատման կոալիցիոն ջանքերին շարունակական ներդրում կատարելու վերաբերյալ:

Նոյեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աֆղանստանի հյուսիսային Մազարի Շարիֆ և Կունդուզ նահանգներ' հայ խաղաղապահների և տեղի կոալիցիոն հրամանատարության հետ հանդիպելու համար:

Մազարի Շարիֆ քաղաքի ռազմակայանում Ս.Օհանյանը հանդիպել է ԱՅՍԱՖ օպերացիայի «Հյուսիս» տարածաշրջանային հրամանատարության հրամանատար, Գերմանիայի զինված ուժերի գեներալ-մայոր Էրիխ Փֆեֆերի հետ: Հանդիպման ընթացքում գերմանացի գեներալն իր գոհունակությունն է արտահայտել հայ խաղաղապահների ծառայության կապակցությամբ, նշելով, որ նրանց գործունեությունը մեծապես նպաստում է «Հյուսիս» տարածաշրջանային հրամանատարության առաքելության ու խնդիրների հաջող կատարմանը:

Այնուհետև Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մազարի Շարիֆի մերձակայքում գտնվող «Մայք Սփան» ռազմակայան, որտեղ տեղակայված է հայ խաղաղապահների 60 հոգանոց զորախումբը: Ռազմակայանի հրամանատարության հայկական զորախմբի ներդրումը գնահատել է հանգուցային, ավելացնելով, որ «ռազմակայանի ամբողջ պարագծով անվտանգության ամբողջական ապահովման համար պատասխանատու հայ խաղաղապահները հանդիսանում են այստեղ գտնվող մնացած անձնակազմի պահապան հրեշտակները»: Հայ խաղաղապահների հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը կարևորել է նրանց եզակի դերակատարումը' միջազգային անվտանգության ապահովմանը համարժեք ներդրում կատարելու ուղղությամբ Հայաստանի հանձնառությունների կատարման գործում, խաղաղապահներին մաղթել է անվտանգ ծառայություն և հաջող վերադարձ հայրենի օջախներ:

Պատվիրակության հաջորդ կանգառը Կունդուզ նահանգի նույնանուն վարչակենտրոնում տեղակայված ռազմակայանն էր, որին հարակից օդանավակայանի պահպանության իր ծառայությունն է իրականացնում հայ խաղաղապահների 61 հոգանոց զորախումբը: Այստեղ տեղակայված է նաև աֆղանական ստորաբաժանումներին խորհրդատվական օժանդակություն ցուցաբերող հայ հրահանգիչ սպաների հինգ հոգանոց խումբը: Ռազմակայանի գերմանական հրամանատարությունը գովեստի խոսքեր է արտահայտել հայ խաղաղապահների հասցեին' առաքելության խնդիրներին նրանց անվերապահ նվիրվածության և բարձր կատարողական վարպետության համար: Սեյրան Օհանյանն այցելել է ռազմակայանում տեղակայված հայ խաղաղապահներին, ծանոթացել է նրանց կենսապայմաններին, իրականացնող խնդիրներին, կարևորել է հայ խաղաղապահների առանցքային դերը միջազգային խաղաղապահության ոլորտում Հայաստանի պատշաճ ներդրման ապահովման համար:

ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Երևան է վերադարձել նոյեմբերի 29-ին:

{gallery}pnayc{/gallery}

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՔննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ ՍաղաթելյանՀիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմինԱդրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններԼավրովը և Ռուբիոն հրավիրվել են Լուգանոյում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարության գագաթնաժողովինԴանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել էՀաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկելՎրաստանի վարչապետը մեղադրել է եվրոպացի պաշտոնյաներին արդարադատության համակարգի գործերին կոպիտ միջամտության մեջԲուդապեշտում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին սպառնալիքի պատճառովՀՀ դեսպանը իրանցի պատգամավորներին ներկայացրել է TRIPP-ի շուրջ վերջին պայմանավորվածություններըԹրամփը հայտարարել է, որ Մակրոնին զգուշացրել է Ֆրանսիայի համար միգրացիայի հետևանքների մասինԳիշերային ներխուժում «Inotek» խանութ-սրահ․ կոտրել են դուռն ու դրամարկղից միլիոններ հափշտակելՖլորիդայում ինքնաթիռի վթարի վայրից հարյուրավոր մարդիկ են տարհանվել10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվիԹրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտինՓաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Իրանի շուրջԻ՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվելԻրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին
Ամենադիտված