Ճապոնիայում 60 երկրի պատվիրակներ քննարկել են Սիրիայի դեմ բանաձևեր ընդունելու հարցը
Աշխարհ
Ավելի քան 60 երկրների պատվիրակներ են հավաքվել ուրբաթ օրը Տոկիոյում` քննարկելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դեմ ընդունվող հերթական բանաձևի շրջանակներն ընդլայնելու հնարավորությունները: Այս մասին հաղորդում է Ալ Արաբիան:
Պատվիրակության առջև ելույթ է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարար Կոիտիրո Գեմբան, ով հայտարարել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել միջազգային հանրության ջանքերը սիրիական ճգնաժամը հաղթահարելու համար:
«Բռնությունները շարունակում են աճել երկրում: Դրանք արդեն խլել են 40 հազար մարդու կյանք և շարունակում են աճել, երկրում հումանիտար ճգնաժամ է»,-հայտարարել է Գեմբան:
«Մենք լրջորեն անհանգստացած ենք նրանով, որ այդ ճգնաժամը կարող է ծավալվել ողջ տարածաշրջանում: Այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ն ի վիճակի չէ իրագործել իր հիմնական պարտականությունները, միջազգային հանրությունը պիտի միասնական կերպով հանդես գա բռնությանը վերջ դնելու համար»,-հավելել է արտգործնախարարը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)