Մադոննան ֆինանսապես կաջակցի Pussy Riot-ին
ԱՐԽԻՎ
Փոփ թագուհի Մադոննայի ֆան կայքում վաճառվում են Pussy Riot պանկ խմբի պատկերներով շապիկներ, իսկ վաճառքից ստացված գումարը Մադոննայի ներկայացուցիչները խոստացել են փոխանցել բանտում գտնվող աղջիկներին. այս մասին հայտնել է պանկ խմբի անդամ Նադեժդա Տոլոկոննիկովայի ամուսինը՝ Պյոտր Վերզիլովը։
Երգչուհի Մադոննայի ներկայացուցիչները ֆինանսական օգնություն են առաջարկել Pussy Riot պանկ խմբի՝ բանտում գտնվող մասնակից աղջիկներ Մարիա Ալյոխինային և Նադեժդա Տոլոկոննիկովային. գրում է Известия-ն։ Խոսքը Pussy Riot պանկ խումբը խորհրդանշող պատկերներով շապիկների մասին է, որոնք վաճառվում են 19 դոլարով նաև Մադոննայի կայքի միջոցով։
Պյոտր Վերզիլովի խոսքերով՝ Pussy Riot աղջիկները և Մադոննայի ներկայացուցիչները համաձայնություն չեն ստորագրել, սակայն վաճառքի մասին պայմանավորվել են բանավոր։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)