Ռոմնին և Օբաման Սպիտակ Տանը միասին հնդկահավ են համտեսել
ԱՐԽԻՎ
Միթ Ռոմնին երեկ այցելել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և ճաշել նրա հետ Սպիտակ Տանը. այս մասին գրում է The Washington Post պարբերականը: Սա նրանց առաջին հանդիպումն էր Բարաք Օբամայի՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում տարած հաղթանակից հետո: Նախկին մրցակիցները ճաշել են Բարաք Օբամայի անձնական ճաշասենյակում: Հանդիպման ընթացքում Միթ Ռոմնին և Բարաք Օբաման, Սպիտակ Տան պաշտոնական տեղեկության համաձայն, քննարկել են աշխարհում ԱՄՆ-ի առաջնորդի դիրքը պահելու կարևորության հարցը, ինչպես նաև հետագա համատեղ աշխատանքի հնարավորությունը:
Նշվում է նաև, որ ճաշին մատուցվել է չիլի հնդկահավ և գրիլ հավից պատրաստված աղցան: Օբամայի և Ռոմնիի ճաշին լրագրողներ ներկա չեն եղել:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)