ՌԴ ՀՕՊ-ը 36 ուկրաինական ԱԹՍ է խոցել
Աստղագուշակ
Անցած գիշեր ՌԴ հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են 15 անօդաչու թռչող սարք Կուրսկի շրջանի տարածքում, ինը անօդաչու թռչող սարք Լիպեցկի շրջանի, 4-ական անօդաչու թռչող սարք Վորոնեժի և Բրյանսկի շրջանների և երկուական անօդաչու թռչող սարքեր՝ Օրյոլի և Բելգորոդի շրջանների վրա։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը Telegram-ի իր ալիքում։
«Կիևի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թիրախների վրա ինքնաթիռների տիպի անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է», - նշել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Նախկինում հաղորդվում էր, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը մեկ շաբաթվա ընթացքում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի երկու ՄիԳ-29 ինքնաթիռ և 689 անօդաչու թռչող սարք։
