2013-ին մահացությունների թիվը մեծ մասշտաբների է հասնելու
Հայաստան
2013-ին մահացությունների թիվը մեծ մասշտաբների է հասնելու, սակայն շրջանցելու է Հայաստանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց աստղագետ, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը։
«Այն երկրները, որոնք հաշվառման մեջ գտնվում են «Ցուլից» մինչև «Կշեռք» համաստեղությունում, գտնվում են ապահով գոտում։ Հայաստանը «Կշեռք» է, և անհանգստանալու ոչ մի պատճառ չկա»,-ասաց նա։
Անդրադառնալով դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջի մասին տեղեկություններին՝ Հովհաննիսյանն ասաց, աշխարհի վերջ չի լինելու։
«Այդ օրն արեգակը մտնելու է պաշտպանված գոտի։ Նույնիսկ այդ օրվա համար տիեզերիքի քարտեզն է գծել»,– ասաց Հովհաննիսյանը և հավելեց, որ երկիրը խավարի մեջ չի հայտնվելու։ Լուրերը սուտ են. «Սուտ է՝ նման բան չկա։ Մի 100 տարի կա. ինչո՞ւ ենք խառնվել իրար՝ չեմ հասկանում»։
Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, աստղագետն արդեն հաշվել է և պարզել, թե ով է լինելու Հայաստանի նոր նախագահը։ Աստղագետը խուսափեց իր իմացածը լսելի դարձնել մարդկանց, բայց հավելեց. «Տիեզերքը խառնվում է բոլորի գործերին։ Նրանք, ովքեր այսօր մեծ հաջողություններ ունեն, 2 տարի հետո նրանց դժվարություններ են սպասվում։ Դրա մասին իրենք տեղյակ չեն»։
Էլյա Հովհաննիսյանը նաև հաշվարկել է՝ ով էլ դառնա Հայաստանի նախագահ, 2016-ին Հայաստանը հասնելու է իր ծաղկունքի գագաթնակետին։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի