ԱՄՆ-ն ապահովել է սիրիացի ապստամբներին կապի անվտանգ միջոցներով
Աշխարհ
ԱՄՆ-ն սիրիացի ապստամբներին փոխանցել է մոտ 2000 սարք, որոնք պետք է օգնեն զինյալներին հաղթահարել ինտերնետի և հեռահաղորդակցման այլ միջոցների խափանման հետևանքները: Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, պատմել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Վիկտորիա Նուլանդը. փոխանցում է Lentaru-ն: Ապստամբներին փոխանցված սարքերի թվում կան համակարգիչներ և հեռախոսներ, որոնք կաշխատեն՝ չնայած բջջային կապի կամ ինտերնետի խափանմանը:
Ավելին, այդ սարքերը պետք է ապստամբներին ապահովեն գաղտնալսումներից զերծ կապ:
Հիշեցնենք, որ երեկ Սիրիայում ընթանում էին հեռահաղորդակցման միջոցների ամենազանգվածային անջատումները կառավարական զորքերի՝ ընդդիմության հետ զինված պայքարի մեկնարկից ի վեր։ Երկրում անջատված էր ինտերնետը, Դամասկոսում և կենտրոնական մի քանի այլ շրջաններում բջջային կապը չէր գործում։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)