«Ընտանեկան պատմություններ»-ի Նարբեն ու Աստղիկը կամուսնանան 12.12.12-ին
Հասարակություն
12.12.12-ին կկայանա հեռուստադիտողին քաջ ծանոթ «Ընտանեկան պատմություններ» հաղորդման դերասաններ Նարբեի և Աստղիկի պսակադրությունը:
Զույգը կպսակադրվի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հարսի զգեստն ու հարսանեկան այլ պարագաներն արդեն ընտրված են: Աստղիկն իր հարսանեկան բաց կաթնագույն զգեստը պատվիրել է Թեհրանում՝ Անգլիայից ժամանած դիզայների մոտ: Ի դեպ, Նարբեն ևս տեսել է հարսի զգեստը:
Դերասանուհու խոսքերով՝ հարսանիքին կերպարային փոփոխություն կլինի, քանի որ վերջին շրջանում ինքը բավականին շատ փոփոխություններ է արել, որը հեռուստադիտողը չի տեսել: Նարբեն esyes.am-ին հայտնեց, որ 12.12.12-ին ամուսնանալու ցանկություն ունեցել է դեռևս 17 տարեկանում, երբ չէր էլ ճանաչում Աստղիկին: «Իմ բոլոր ընկերները գիտեին, որ ես ամուսնանալու եմ այդ օրը»,- հայտնեց դերասան-հաղորդավարը:
Հարսանիքի նախապատրաստական աշխատանքները զույգը միասին է տանում: Թեև խնջույքի ընթացքում որոշված անակնկալներ չեն լինելու, Նարբեն և Աստղիկը կարծում են, որ հայտնի մարդիկ հանպատրաստից կապահովեն հետաքրքրությունը: Ի դեպ, Նարբեի և Աստղիկի հարսանիքին ներկա է լինելու մոտ 280 հյուր, այդ թվում՝ երգչուհիներ Սոնա Շահգելդյանը, Լայանան, Աննա Խաչատրյանը, երգիչներ Մրոն, Մհերը, Վարդան Բադալյանը, Արսեն Գրիգորյանը, Սարգիս Ավետիսյանը, դերասաններ Սոս Ջանիբեկյանը, Ջուլիետա Ստեփանյանը, զույգի ընկերներն ու հարազատները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը