Այցելություն Ստեփանակերտի նորակառույց շենքերից մեկը
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին այցելել է Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցում գտնվող նորակառույց բնակելի շենք եւ ծանոթացել նրա պայմաններին:
Բակո Սահակյանը բնակարանաշինությունը համարել է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կարեւոր ուղղություններից մեկը՝ նշելով, որ այս գործընթացը կկրի շարունակական բնույթ, եւ այսուհետ էլ նման հարմարավետ բնակարաններ կկառուցվեն հանրապետության տարբեր բնակավայրերում:
Այնուհետեւ Նախագահն այցելել է «Սուր-Նարեկ» ՍՊԸ շինանյութերի արտադրամաս եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման արտադրամասերի առկայությունը տեղական արտադրության խթանման տեսանկյունից:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան